Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Օրհներգի Մէջ «Թշնամի» Բառը Կայ, Եղեր…

February 7, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Տ. ՍԵՐՈԲ ՔԱՀԱՆԱՅ

Գնացէք` կարդացէք Բրիտանիայի օրհներգը, ուր «Թշնամիներին ցրում եւ տապալում են»: Իրլանտայի օրհներգերում «Անպատուութիւն չունեցող պատերազմող ազգի որդիներ ենք»: Արժանթինի օրհներգում, «Պայքարում պսակուենք փառքով, կամ երդուենք մեռնել փառաւոր»:

Ինչո՞ւ մի փոքր նեղութիւն չէք քաշում Մեքսիքայի օրհներգը կարդալու. «Մեքսիքացինե՛ր, պատերազմի կոչին պատրաստեցէ՛ք երկաթն ու սանձը, թող երկիրը դողայ թնդանօթի որոտումներից»: Ամերիկան իր հերթին բրիտանացիներին պատասխանել է. «Կարմրաբոսոր հրթիռները, ռումբերը երկնքում պայթելով` ապացուցեցին մեր դրօշը դեռ այնտեղ էր»:

Խաղաղութեան եւ նոպէլեան մրցանակներ բաշխող Նորվեկիան իր օրհներգում ունի. «Գիւղացի՛ք, սրէ՛ք ձեր կացինները»` նկատի ունենակով շուէտցի թշնամիներին (այն ժամանակ): Դանիան, որ իր հերթին խաղաղ ապրում է սկանտինաւեան իր հարեւանների կողքին, եւ որ` 1644-ից ի վեր չի կռուել Շուէտի դէմ, իր օրհներգում բացայայտ երգում է. «Նրանց (շուէտցիների) գանկերը փշրեցինք»:

Ֆրանսայի Մարսէյեզում «Պաթալիոններ կազմենք, եւ թշնամու պիղծ արիւնը թող թափի»-ն կայ մինչեւ օրս: Իսկ Իտալիան երգում է. «Համախմբուենք բոլորս, պատրաստ մահուան, Իտալիան կանչեց»:

Թուրքիա՞ն կարծէք թշնամի չի տեսնում. «Մահիկ ու աստղ մեր թափած արիւնը (թշնամիների դէմ) արժանի չի լինելու, պատրաստ եմ արիւնս տալու»: Ազրպէյճանը նոյն թոնով կարծէք չի՞ գոռում մեր երեսին. «Պատրաստ ենք բոլորս մեր արիւնը տալու (աւելի ճիշդը` ամէն հայի արիւնը թափելու) քո համար»:

Այլ երկրների օրհներգներ կարդացէք Փորթուկալի, Ալճերիայից մինչեւ Չինաստան ու Վիեթնամ, որպէսզի իմանաք, որ երկիր պահելը սուրով, զէնքով, կռուով ու ուժեղ բանակով, զարգացած ու միասնական հասարակութեամբ է, եւ ոչ թէ տգէտ ու շիզոֆրենիկ, թմրամոլ, պիղծ, թալանակեր ու ապազգային ապուշներով է ղեկավարւում:

Հայաստանում օրհներգ, զինանշան փոխելու այս փութկոտութիւնը միշտ եղել է երբեմն «գեղագիտական», երբեմն խորհրդային կարօտաբաղձութեան զոհ, երբեմն անձնական կարծիք, երբեմն` ամէն մի քնացող-արթնացողի երեւակայութեան փորձարկումների դաշտ: Օրհներգը, զինանշանը, մեր պատմութիւնը ձեր խաղալիքը չե՛ն, որ Պաքուի պատուէրներով Հայաստանում Ալիեւի ներկայացուցիչը ամէն րոպէ մի բան փոխի: Իսկ Ամերիկայում եւ Ռուսաստանում հայ տղերք կան, որոնք պատրաստ են ծառայել ՀԱՅՈՑ բանակում, քանի դու եւ քո նման թուրքերը փախել էք ընդհանրապէս ծառայութիւնից: Իսկ Հայաստանը միայն Հայաստանում ապրող հայ ժողովրդին մենաշնորհը չէ, Հայաստանը բովանդա՛կ հայ ազգին է պատկանում, աշխարհի որ երկրում կամ գաղութում էլ նրանք ապրեն ու ստեղծագործեն:

Օրհներգը փոխելը միտում ունի մեզ կտրել Վանից, Սարդարապատից, Արցախից եւ Արարատից: Մեր հերոսապատումներից եւ մարտիրոսագրութիւններից: Միտում ունի հային ոչնչացնելու եւ Հայաստանը անպատուութիւն, անանցեալ, անարժանապատիւ, անմշակոյթ, անկրօն, անպէտք, պիոզանգուածային անդէմ, անբանակ, անուանական տարածքի վերածելու, ուր` «Դուք չէք որոշելու, թէ թուրքը ո՛ւր կը կանգնի…»:

Լաւ է, որ դեռ չենք լսել, թէ Ալիեւը պահանջել է, որ դրօշի վրայից կարմիր գոյնը փոխենք, դա կռուի, վրէժի, պատերազմի նշոյլ է… Երեւի, ըստ Ազրպէյճանի, Հայաստանի դրօշի գոյները պէտք է լինեն երեք հորիզոնականից առաջինը սպիտակ,  երկրորդը սպիտակ եւ երրորդը սպիտակ… Սպիտակ մի մեծ դրօշ, որ Հայաստանի պատկերը լիիրաւ դառնայ թուրք իշխանութեան համար, ապա թէ ոչ պատերազմ կը լինի…

Ծիծեռնակաբերդի եւ քրիստոնէութեան մասին մի բան էլ դեռ չե՞ն ասել Պաքուից: Չե՞ն պահանջել հանրապետութեան անունը «կեաւուրստան» դնել, որ պատերազմ չլինի… կամ էլ` ազգովին իսլամանալ, որ պատերազմ չլինի…: Կամ չե՞ն պահանջել տարեկան 50,000 կին կամ աղջիկներ Պաքու կամ Անգարա ուղարկել, որ պատերազմ չլինի… Չե՞ն պահանջել երեքից փոքր տարեկան տղաներին յանձնել թուրքերին, որ ենիչերիներ դառնան, ա՛յ մօրուքաւոր հոգիով հակահայ ենիչերի…

* * *

Որպէսզի մեր ազգի վրայ լոյս ծագի, մեր ազգը կարիքը ունի ամէն գնով Երեւանի սրտի վրայ նստած Ալիեւի կառավարիչին տապալել` չվախենալով ո՛չ նրանից, ո՛չ էլ իր ոստիկաններից: Պատերազմ չէ, սրանք ցեղասպանութիւն են բերելու մեր գլխին:

* * *

Նայիր նրան երեք գոյնով
Նուիրական մէկ նշան
Թող փողփողի թշնամու դէմ
Թող միշտ պանծայ Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի որ իր ազգի
Ազատութեան կը զոհուի:

 

 

Նախորդը

Թրիփոլիի Հայ Մանուկներն Ու Պատանիները` Ռիմա Ֆրենժիէին Հիւրերը

Յաջորդը

Արդեօք Կը Տեսնե՞նք – 3 – Ուշ Հասկցողներ…

RelatedPosts

Դոկտ. Աբէլ Մանուկեանի «Մարդասիրութեան Վկանե՞րը», Թէ՞ «Մարդասիրութեան Վկայագիր» Գրքի Մասին
Անդրադարձ

Խաւարի Մէջ Լոյս. Սուրբծննդեան Տօնը Արցախի Հայաթափման Եւ Քրիստոնեայ Աշխարհի Անտարբերութեան Դիմաց

January 9, 2026
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Գոմին Մէջ Ծնած Մանուկը (Ծնունդ)

January 6, 2026
Խաւարէն Դէպի Լոյս
Անդրադարձ

Խաւարէն Դէպի Լոյս

January 6, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.