Օնանա «Փրկեց» Եունայթըտը
Շաբաթավերջին «Փրեմիեր լիկ»-ի 17-րդ հանգրուանի մրցումներուն, Լիվըրփուլի մէջ սպասուած մրցումին, Լիվըրփուլ հիւրընկալեց Մանչեսթըր Եունայթըտը: Անցեալ տարի այս մրցումը վերջ գտած էր 7-0 արդիւնքով, բայց այս անգամ, հակառակ Լիվըրփուլի տիրապետելուն, Եունայթըտ, շնորհիւ իր բերդապահ Օնանայի հերոսութիւններուն, կրցաւ ճերմակ հաւասարութեամբ աւարտել մրցումը:
Մրցումի ամէնէն լաւ առիթը ստեղծեց Եունայթըտ, շնորհիւ Ռասմըս Հոյլունտի, բայց Լիվըրփուլի պրազիլցի բերդապահ Ալիսոն լաւ ձեւով զսպեց առիթը (երկրորդ կիսախաղին): Վան Տայքի գլխու հարուածը Լիվըրփուլի ամէնէն լուրջ առիթն էր քոռնըրէ մը ետք, որուն լաւ ռիֆլեքսով մը Օնանա քոռնըր ղրկեց: 91-րդ վայրկեանին, Տալոթի կարծիքով Ասլահէն զսպած գնդակը իր հաշուոյն դուրս ելած էր… Գանգատելէ ետք դեղին քարտ մը ստացաւ, որ քիչ ետք կարմիրի փոխուեցաւ երբ շարունակեց գանգատիլ: Այս կարմիր քարտէն չկրցաւ օգտուիլ Լիվըրփուլ, որովհետեւ արդէն շատ ժամանակ մնացած չէր: Այս արդիւնքէն լաւապէս օգտուեցաւ Արսենալ, որ 2-0 արդիւնքով շատ կարեւոր յաղթանակ մը արձանագրեց Պրայթընի վրայ: Կապրիէլ Ժեսուս եւ Քայ Հավերթց նշանակեցին Արսենալի 2 կոլերը, որոնց շնորհիւ Արսենալ վերագրաւեց «Փրեմիեր լիկ»-ի պարագլուխի դիրքը:
Ստորեւ` «Փրեմիեր լիկ»-ի 17-րդ հանգրուանի արդիւնքները եւ դասաւորումը.
Նոթինկհամ Ֆորեսթ – Թոթենհամ 0-2
Չելսի – Շեֆիլտ Եունայթըտ 2-0
Մանչեսթըր Սիթի – Քրիսթըլ Փելես 2-2
Նիւքեսըլ – Ֆուլհամ 3-0
Պըրնլի – Էվըրթըն 0-2
Պրենթֆորտ – Ասթոն Վիլա 1-2
Ուեսթհամ – Վուլվզ 3-0
Արսենալ – Պրայթըն 2-0
Լիվըրփուլ – Մանչեսթըր Եունայթըտ 0-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
1.- Արսենալ | 39 (35-15) |
2.- Լիվըրփուլ | 38 (36-15) |
3.- Ասթոն վիլա | 38 (37-21) |
4.- Մանչեսթըր Սիթի | 34 (40-20) |
5.- Թոթենհամ | 33 (35-23) |
…………….. | ……….. |
18.- Լիւթըն | 9 (17-32) |
19.- Պըրնլի | 8 (16-36) |
20.- Շեֆիլտ Եունայթըտ | 8 (12-43) |
ԳԵՐՄԱՆԻԱ
«Պունտըսլիկա»-ի 15-րդ հանգրուանի մրցումներուն, ախոյեան Պայերն Միւնիխ, որ անցեալ շաբաթ 5-1 արդիւնքով ծանր պարտութիւն մը կրած էր Այնթրախթ Ֆրանքֆորթէն, կրցաւ 3-0 արդիւնքով հանգիստ յաղթանակ մը արձանագրել 3-րդ դիրքը գրաւող Շթութկարթի վրայ, որ նահանջեց 4-րդ դիրք:
Հերի Քէյն (2) եւ Մին-Ճայ Քիմ նշանակեցին Պայերնի երեք կոլերը: Մրցումէն կը բացակայէին միջնապահ գիծի աստղեր Եոշուա Քիմիչ եւ Լէոն Կորեցքա` հիւանդ ըլլալուն պատճառով: Ալեքսանտր Փաւլովիչ եւ Ռաֆայէլ Կերերօ դաշտ ներկայացան իբրեւ միջնապահներ եւ բաւական լաւ ելոյթ ունեցան: Կը բացակայէին նաեւ Քինկալի Քոման, Սերժ Կնապրի եւ աջ պաշտպան Նուսէյր Մազրաուի, որոնք վիրաւոր էին: Աջ պաշտպանի դեր առած էր միջնապահ Քոնրատ Լայմըր, որ բաւական լաւ ելոյթ մը ունեցաւ:
Պարագլուխի դիրքը գրաւող Պայեր Լեւերքուզըն կը շարունակէ իր յաջող տարեշրջանը եւ 3-0 արդիւնքով յաղթանակ մը տարաւ Այնթրախթ Ֆրանքֆորթի վրայ, որ մնաց 8-րդ դիրքին վրայ:
Պոնիֆաս, Ֆրիմփոնկ եւ Վիրց նշանակեցին Լեւերքուզընի կոլերը:
Ստորեւ` 15-րդ հանգրուանի արդիւնքները.
Մէօնշընկլատպախ – Վերտըր Պրեմըն 2-2
Պոխում – Ունիոն Պերլին 3-0
Աուկզպուրկ – Տորթմունտ 1-1
Մայնց – Հայտընհայմ 0-1
Տարմշթատ – Վոլֆսպուրկ 0-1
Լայփցիկ – Հոֆենհայմ 3-1
Ֆրայպուրկ – Քէօլն 2-0
Պայեր Լեւերքուզըն – Այնթրախթ Ֆրանքֆորթ 3-0
Պայերն Միւնիխ – Շթութկարթ 3-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պայեր Լեւերքուզըն | 39 (42-12) |
2.- Պայերն Միւնիխ | 35 (47-14) |
3.- Լայփցիկ | 32 (37-16) |
4.- Շթութկարթ | 31 (34-19) |
5.- Տորթմունտ | 26 (29-24) |
……………… | ……………… |
16.- Քէօլն | 10 (10-26) |
17.- Մայնց | 9 (12-27) |
18.- Տարմշթատ | 9 (17-38) |
ՖՐԱՆՍԱ
«Լիկ 1»-ի 18-րդ հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքը գրաւող Փարիզ Սեն Ժերմեն 2 կէտ կորսնցուց, երբ կորսուած վայրկեաններուն Լիլի դէմ կոլ մը ստացաւ: Նախապէս Էմպափէ փենալթիով նշանակած էր կոլ մը, բայց Լիլ 94-րդ վայրկեանին կոլ մը նշանակեց` անակնկալի բերելով մայրաքաղաքի խումբը:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
Մոնաքօ – Լիոն 0-1
Լը Հաւր – Նիս 3-1
Լանս – Ռենս 2-0
Նանթ – Պրեսթ 0-2
Մեձ – Մոնփելիէ 0-1
Լորիան – Սթրազպուրկ 1-2
Թուլուզ – Ռեն 0-0
Մարսէյ – Քլերմոն 2-1
Լիլ – Փարիզ Սեն Ժերմեն 1-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Փարիզ Սեն Ժերմեն | 37 (39-13) |
2.- Նիս | 32 (17-9) |
3.- Մոնաքօ | 30 (31-21) |
4.- Լիլ | 28 (20-12) |
5.- Պրեսթ | 28 (21-15) |
………………… | ………………… |
16.- Լիոն | 13 (15-27) |
17.- Լորիան | 12 (21-31) |
18.- Քլերմոն | 11 (10-23) |
ԻՏԱԼԻԱ
«Սերի Ա.»-ի 16-րդ հանգրուանի մրցումներուն, Հռոմի մէջ, Լացիօ Ռոմա 2-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց Ինթեր Միլանի դէմ մրցումին, որ մնաց պարագլուխի դիրքին վրայ: Լաութարօ Մարթինես (40-րդ վայրկեանին) եւ Մարքուս Թուրամ (66-րդ վայրկեանին) նշանակեցին Ինթերի կոլերը: Ինթեր 4 կէտով հեռացաւ Եուվէէն, որ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Ճենովայի հետ:
Ստորեւ` արդիւնքները.
Ճենովա – Եուվենթուս 1-1
Լեչէ – Ֆրոսինոնէ 2-1
Նափոլի – Քալիարի 2-1
Թորինօ – Էմփոլի 1-0
Ա. Սէ. Միլան – Մոնզա 3-0
Ֆիորենթինա – Վերոնա 1-0
Ուտինեզէ – Սասուլօ 2-2
Պոլոնիա – Ա. Էս. Ռոմա 2-0
Լացիօ Ռոմա – Ինթեր Միլան 0-2
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Ինթեր Միլան | 41 (39-7) |
2.- Եուվենթուս | 37 (24-10) |
3.- Ա. Սէ. Միլան | 32 (29-18) |
4.- Պոլոնիա | 28 (20-12) |
5.- Նափոլի | 27 (28-19) |
…………….. | …………….. |
18.- Էմփոլի | 12 (10-28) |
19.- Վերոնա | 11 (13-23) |
20.- Սալերնիթանա | 8 (11-30) |