Հայաստանի ըմբշամարտի ներկայացուցիչները յաջողութեամբ մասնակցեցան Վրաստանի մէջ տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի 17-րդ միջազգային մրցաշարքին` նուաճելով 9 մետալ` 2 ոսկիէ, 3 արծաթէ եւ 4 պրոնզէ:
Մրցաշարքը նուիրուած էր Վրաստանի վաստակաւոր մարզիչ Մուրատ Տոխդարաշվիլիի եւ միջազգային վարպետ Զաուր Շեյիլածէի յիշատակին: Մրցումներուն մասնակցեցան 2007-էն 2009-ի ծնունդ երիտասարդ ըմբիշներ:
Մրցաշարքի ոսկի մետալներ շահեցան Արմէն Պապիկեան (61 քկ) եւ Գագիկ Ղազարեան (65 քկ):
Հայաստանցի երեք մարզիկներ եւս հասան իրենց կշիռներու աւարտական եւ արծաթ մետալակիր դարձաւ: Գոռ Մկրտչեան (70 քկ), Աւետիք Թութխալեան (74 քկ) եւ Աւետ Ենգոյեան (97 քկ) շահեցան արծաթ մետալներ:
Պրոնզէ մետալներ շահեցան Աշոտ Գիւլնազարեան (57 քկ), Սահակ Յովհաննիսեան (79 քկ), Նարեկ Իկիլիկեան (92 քկ) եւ Անդրանիկ Ջաղիթեան (125 քկ):


