Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին կազմակերպած Արեւմտեան Ասիոյ վեթերաններու մրցաշարքը տեղի ունեցաւ շաբաթավերջին, ուր ՀՄԸՄ-ի նախկին աստղեր Լիբանանի անունը բարձր պահեցին գրեթէ բոլոր տարիքային մրցումներուն տղոց թէ աղջկանց մրցումներուն:
Տարիքով ամէնէն մեծ մարզիկը եղաւ ՀՄԸՄ-ի Լիբանանի հանրածանօթ մարզիկ Սամիր Մըրշի, որ 80-էն վեր միակ մարզիկն էր: 50-53 տարիքով տղոց մրցումներուն Մարուան Ռասին ՀՄԸՄ-ի մարզիկ եղած է, ինչպէս նաեւ Ուսամա Հոմսի (40-49 տարեկաններու): Աղջկանց պարագային, ՀՄԸՄ-ական քոյրեր Նոել Քէշիշեան եւ Լարա Քեչեպաշեան 40-49 տարեկան մրցումներուն փայլեցան եւ գրաւեցին առաջին 2 դիրքերը: Լարա Քեչեպաշեան 6 տարիէ որեւէ մրցաշարքի չէր մասնակցած եւ միայն մարզիչութեամբ կը զբաղի այժմ:
Ստորեւ` արդիւնքները.
ՏՂԱՔ
1.- Էլիաս Ապու Ռժէյլի (Լիբանան)
2.- Սամիր Մըրշի (Լիբանան) (80-էն վեր` առաջին)
3.- Ասիր Սամի (Լիբանան)
եւ Իսամ Այյաշ (Լիբանան)
50-59 տարեկան տղաք
1.- Մոհամետ Հապաշ (Լիբանան)
2.- Թալալ Հաշեմ (Լիբանան)
3.- Մարուան Ռասի (Լիբանան)
եւ Հիշամ Ալի (Իրաք)
40-49 տարեկան տղաք
1.- Համա Սուր Քարզան (Իրաք)
2.- Եաման Տանտալ (Սուրիա)
3.- Ուսամա Հոմսի (Լիբանան)
եւ Շարպել Մարուն (Լիբանան)
1.- Նոել Քէշիշեան (Լիբանան)
2.- Լարա Քեչեպաշեան (Լիբանան)
3.- Ֆաթեն Շրէյմ (Լիբանան)
եւ Մարիամ Հալլաք (Լիբանան)