Աշխարհի թիւ 2 եւ թիւ 3 թենիսմեններ Քարլոս Ալքարաս (Սպանիա) եւ Տանիիլ Մետվետեւ (Ռուսիա) անակնկալ պարտութիւններ կրեցին Փարիզի փակ մրցաշարքին:
«Էյ. Թի. Փի.» 1000 մրցաշարքերու շարքին այս մրցաշարքի թիւ 1 դասուած աշխարհի թիւ 1 թենիսմէն Նովաք Ճոքովիչ 1 ժամ 24 վայրկեանի ընթացքին 6-3, 6-2 արդիւնքով դուրս ձգեց թիւ 31 Թոմաս Մարթին Էչեվերին:
Ռոմաս Սաֆիուլին (Ռուսիա) 1 ժամ 37 վայրկեանէն դուրս ձգեց Ալքարասը (6-3, 6-4), մինչ թիւ 17 Կրիկոր Տիմիթրովը (Պուլկարիա) դուրս ձգեց Տանիիլ Մետվետեւը` 6-3, 6-7 եւ 7-6 արդիւնքով:
Կարէն Խաչանով դուրս ձգեց Ճերէ Լասընը (Սերպիա)` 6-4 եւ 7-5 արդիւքով:
Ստորեւ` կարեւորագոյն արդիւնքները.
Սթեֆանոս Ցիցիփաս (Յունաստան) – Ֆելիք Օժէ – Ալիասիմ (Քանատա) 6-3, 7-6
Հուպերթ Հուրքաչ (Լեհաստան) – Ռոպերթօ Պաութիսթա Ակութ (Սպանիա) 6-3, 6-2
Պոթիք Վան տը Զանշուլփ (Նետերլանտներ) – Թոմի Փոլ (Միացեալ Նահանգներ) 6-4, 2-6 եւ 6-3