Հայաստանի բարձրագոյն խումբի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի մրցումներուն գծով երէկ Երեւանի մէջ Արարատ Երեւան 2-1 արդիւնքով յաղթանակ մը տարաւ Վանի դէմ: Արարատ, որ «Արարատ 73»-ի նուիրուած ռեթրօ տարազով դաշտ ներկայացած էր` նշելով 50 տարուան իրագործման յիշատակը, 33-րդ վայրկեանին կոլ մը ստացաւ շնորհիւ Քրիսթոֆըր Պոնիֆասի (Նիկերիա): 60-րդ վայրկեանին, Պոնիֆասի ազգակից եւ խմբակից Տէու Տոսա կարմիր քարտ մը ստացաւ, որմէ 2 վայրկեան ետք Պերթրան Մանի (Քամերուն), ապա 68-րդ վայրկեանին Քլեման Լեոնօ նշանակեցին կոլեր, որոնց շնորհիւ Արարատ յաղթեց Վանի:
Այլ մրցումի մը, Արարատ Արմէնիա 4-0 արդիւնքով յաղթեց Արեւմտեան Հայաստան (Ուեսթ Արմենիա) խումբին:
Այսօր կը շարունակուին մնացեալ մրցումները, ուր պարագլուխի դիրքը գրաւող Փիւնիկ կը մրցի Ուրարտուի դէմ, իսկ Շիրակ կ՛ընդունի Նոան, եւ Ալաշկերտ` ԲԿՄԱ- Երեւանը:
Ստորեւ` այժմու դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Փիւնիկ | 30 (28-5) |
2.- Արարատ Արմէնիա | 26 (31-16) |
3.- Ուրարտու | 26 (23-15՛ |
4.- Ալաշկերտ | 22 (25-17) |
5.- Նոա | 21 (23-12) |
6.- Արարատ Երեւան | 17 (14-22) |
7.- ԲԿՄԱ Երեւան | 13 (10-23) |
8.- Շիրակ | 10 (13-20) |
9.- Վան | 7 (7-25) |
10.- Ուեսթ Արմենիա | 7 (14-33) |