Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Թող Սոված Լինէինք, Մեր Ղարաբաղում Լինէինք». 8 Երեխաների Մայր

October 10, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՌԻՄԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Գորիսի կեդրոնական փողոցների գրեթէ ամէն անկիւնում կարելի է նկատել Արցախից տեղահանուած մարդկանց խմբեր: Նրանց դիմաց ընդամէնը մի քանի պայուսակ է դրուած,  այն, ինչ համարել են ամենակարեւորը ու կարողացել են իրենց հետ բերել: 24 ժամից աւելի ճանապարհ գալուց յետոյ մարդիկ անորոշ նստած են աստիճաններին, քարերին ու սպասում են, թէ որտեղ իրենց ապրելու տեղ կը տան: Գորիսում այլեւս մարդկանց տեղաւորելու հնարաւորութիւն չկայ. հիւրանոցներն ու հիւրատները վաղուց ամբողջութեամբ զբաղուած են:

Տրամաթիքական թատրոնի դիմաց մեքենաները ժամանակաւոր տների են վերածուել: Կիսաբաց բեռնախցիկներից երեւում են հանգուցեալների լուսանկարներ, կենցաղային պարագաներ, փափուկ խաղալիքներ: Յաճախ ամբոխի մէջ մարդիկ նկատում են իրար, գրկախառնւում, հարցուփորձ անում ու տալիս ամենակարեւոր հարցը` ձեզ ո՞ւր են ուղարկել: «100 տարուայ հարեւանս ա, մեր տները կողք կողքի էին, հիմա իրենց ուղարկում են Թալին, մենք էլ դեռ սպասում ենք», ասում է մի կին` ձեռքին անձնագիր` վրայի զինանշանը մաշուած:

Գորիսի Ս. Գրիգոր եկեղեցու դիմաց բեռնատար է կանգնած` թափքին 8 երեխայ: 2 օր ճանապարհ գալուց յետոյ նրանք հասել են Գորիս: Բեռնատարը հին է` առանց ծածկի, գիշերները նրանք հէնց այնտեղ էլ քնել են: Մի քանի օր կանոնաւոր սնունդ չունենալուց յետոյ մայրը` 42-ամեայ Զինա Գէորգեանը, տաք ուտելիք ու առողջապահական պարագաներ է ստացել ընտանիքի համար: Երեխաներից մէկը` Արթուրը, բեռնատարի վրայից իրենց մօտեցող լրագրողներին շոկոլադ ու խնձոր է տալիս եւ պնդում, որ վերցնեն:

Բեռնատարում երկու ընտանիք է` մէկը 6 երեխայով, միւսը` 2: Ամենափոքրը 10 ամսական Առէնն է` մօր գրկում: Նրանք եկել են Մարտակերտի շրջանի Միրուշէն գիւղից: Զինան ասում է, որ երբ սեպտեմբերի 19-ին սկսուել են հրետակոծութիւնները, ինքը այգում աշխատելիս է եղել, իսկ երեխաները` դպրոցում: Որոշ ժամանակ սպասելուց յետոյ, երբ կրակը չի դադարել, գնացել են մէկ ուրիշ գիւղ, այնտեղից էլ` Ստեփանակերտ: Տնից ոչինչ չեն վերցրել, մեքենան թողել են գիւղում ու եկել: Բեռնատարն էլ իրենցը չէ, տիրոջ հետ պայմանաւորուել են հանդիպել Հայաստանում եւ վերադարձնել մեքենան:

«Կռիւը, որ սկսել ա, մենք տնից անգամ մի լուցկի չենք վերցրել, խոխեքի շորերից բան չենք վերցրել: Մի կերպ եկանք, հասանք էստեղ, հիմա տեսնենք` կարենալո՞ւ ենք յարմարուել, ապրել էստեղ, թէ՞ չէ», ասում է Զինա Գէորգեանը:

Նա երեխային գրկած` մտնում է եկեղեցի: Այստեղ նստարանների վրայ հագուստների կոյտեր են: Նայում է, թէ ի՛նչ կարող է վերցնել երեխաների համար, մի քանի բան է ընտրում ու դուրս գալիս:

«Մեր գիւղում էլ եկեղեցի ունէինք, ամէն շաբաթ գնում էինք: Էնտեղ մենք ո՛չ լաւ էինք ապրում, ո՛չ վատ: 9 ամիս սովամահ եղանք ու վերջում էլ տուեցինք Արցախը: Թող սոված լինէինք, բայց մեր Ղարաբաղում լինէինք: Եկանք, ընկանք փողոցները` մեր տունը, տեղը, անասունները թողած, դարձանք քոչուոր: Մենք բան չէինք ուզում ոչ մէկից` ո՛չ ուտելիք, ո՛չ օգնութիւն. ճանապարհը որ բաց լինէր, մենք ամէն ինչ էլ կը ստեղծէինք: Ի՞նչ ասեմ, սա ա, կարալ չենք փոխենք: Ես երբեք չէի պատկերացնի, որ մեր Ղարաբաղը կը կորցնենք, բայց կորցրինք, ափսո՜ս, որ կորցրինք», ասում է Զինան ու երեխաներին բեռնատարի վրայ սնունդ փոխանցում:

Ի՞նչ էք մտածում ապագայի վերաբերեալ, յոյս ունէ՞ք վերադառնալու, հարցնում եմ Զինային:

«Ապագայի մասին դեռ ոչ մի բան չեմ կարող ասել, հիմա անգամ տուն չունենք գնալու, բայց յոյս ունեմ, փոքր, բայց ունեմ: Մի օր, որ գուցէ թշնամին էլ էնտեղ չլինի, մենք նորից յետ կը գնանք մեր շէնը, դա հիմա մեր երազանքն ա, ես իմ յոյսը կտրում չեմ», ասում է Զինան:

Բեռնատարը եկեղեցու մօտից աղմուկով շարժւում է, ուղղութիւնը` Քաջարան: Մեքենայի ետեւից փոշու մեծ ամպ է բարձրանում, ու երեխաները ճոճուող թափքի միջից հաւաքուածներին ձեռքով են անում:

«Հետք»

Նախորդը

Մեր Ընթերցողները Կը Գրեն. Իսրայէլ Օրին Եւ Արցախը

Յաջորդը

Բաղդատութիւնը Պէտք Է Իրաւաչափ Ըլլայ

RelatedPosts

Յիշելով Արշակ Ֆեթվաճեանը
Անդրադարձ

Յիշելով Արշակ Ֆեթվաճեանը

October 3, 2026
Քաղաքացիութեան Դպրոց (School Of Citizenship)
Անդրադարձ

Քաղաքացիութեան Դպրոց (School Of Citizenship)

October 3, 2026
Ուսանողութիւնը Եւ Մենք
Անդրադարձ

Սլաք. Ըսեմ-Չըսեմ

October 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.