Հայաստանի ազգային խումբի միջնապահ Վահան Պիչախչեան, որ մաս կը կազմէ լեհական Փոկոն Սչեչին ակումբի կազմին, նշանակեց իր կազմի 3-րդ կոլը, լեխ ակումբի բերդին մէջ:
24 տարեկան Պիչախչեան իր 10-րդ մրցումը կատարեց Փոկոնի շապիկով` նշանակելով 3 կոլեր եւ օգնելով 2 այլ կոլերու (էսիսթ):
Փոկոն կը գրաւէ Լեհաստանի Ա. դասակարգի 7-րդ դիրքը, մինչ լեխ` 5-րդ: