Ֆութպոլի պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆետերասիոնը` «ԱՅ. ԷՖ. ԷՖ. ԷՅՉ. ԷՍ.», ներկայացուց Եւրոպայի 2022 տարուան խորհրդանշական հաւաքականը:
Անոր մէջ ամէնէն շատ ներկայացուցիչը ունի Ֆրանսան (չորս):
Ստորեւ` «ԱՅ. ԷՖ. ԷՖ. ԷՅՉ. ԷՍ.»-ի կողմէ նկատի առնուած ֆութպոլիստները.
Բերդապահ` Թիպօ Քուրթուա (Ռէալ Մատրիտ, Պելճիքա):
Յետսապահներ` Թէօ Հերնանտեզ (Ա. Սէ. Միլան, Ֆրանսա), Վիրճիլ Վան Տիյք (Լիվըրփուլ, Նետերլանտներ), Եոշքօ Կուարտիոլ (Լայփցիկ, Խրուաթիա), Տենզել Տիւմֆրիզ (Ինթեր Միլան, Նետերլանտներ):
Միջնապահներ` Անթուան Կրիզման (Աթլեթիքօ Մատրիտ, Ֆրանսա), Քեւին Տը Պրույնը (Մանչեսթըր Սիթի, Պելճիքա), Լուքա Մոտրիչ (Ռէալ Մատրիտ):
Յառաջապահներ` Քիլիան Էմպափէ (Փարիզ Սեն Ժերմեն, Ֆրանսա), Քարիմ Պենզեմա (Ռէալ Մատրիտ, Ֆրանսա) եւ Էրլինկ Հաալանտ (Մանչեսթըր Սիթի, Նորվեկիա):


