Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Հայաստան- Սիրիա Յարաբերութիւններ. Պատմական Առնչութիւններ, Արդի Զարգացումներ Եւ Հեռանկարներ» Նիւթով Միջազգային Գիտաժողով

Դեկտեմբեր 6, 2022
| Հայրենի Կեանք
0
Share on FacebookShare on Twitter

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի միջազգային յարաբերութիւնների բաժնի վարիչ պատմագիտութիւնների թեկնածու, դոցենտ Արաքս Փաշայեանն իր «Սիրիա-Ազրպէյճան յարաբերութիւնները կերպափոխուող տարածաշրջանում. աշխարհաքաղաքական դիտանկիւն (2008-2020)» զեկուցման ընթացքում քննարկեց Սիրիայի եւ Ազրպէյճանի միջեւ յարաբերութիւնների առանձնայատկութիւնները« դրանց վրայ ներքին եւ արտաքին գործընթացների ազդեցութիւնը: Լուսաբանուեց նաեւ մի կողմից «Արաբական գարնան» եւ միւս կողմից` սիրիական ճգնաժամի ազդեցութիւնը ներազրպէյճանական գործընթացների վրայ: 2010 թ. կողմերի միջեւ կնքուել է կազի պայմանագիր. Ազրպէյճանը պարտաւորուել է 1-1,5 միլիառ խորանարդ մեթր կազ մատակարարել Սիրիա: Թէ՛ Սիրիան եւ թէ՛ Ազրպէյճանը «Իսլամական համագործակցութիւն կազմակերպութեան» եւ «Չմիացող երկրների շարժման» անդամներ են:

Արաբական պետութիւնների հետ յարաբերութիւններում Ազրպէյճանի համար կարեւոր է նրանց դիրքորոշումը ղարաբաղեան հարցում: Սիրիայի կողմից Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան ընդունման մասին յայտարարութիւնն Ազրպէյճանը շահարկել է` պնդելով» որ Ղարաբաղի հարցում Սիրիան նոյնպէս սատարում է Ազրպէյճանին: Սակայն իրականում Սիրիա-Ազրպէյճան յարաբերութիւններում բացասական դեր ունի հէնց հայկական գործօնը` պայմանաւորուած մասնաւորապէս Սիրիայում հայ համայնքի որոշակի ազդեցութեամբ: Ասուածի ապացոյցն է նաեւ Սիրիայի խորհրդարանի կողմից 2020 թ. փետրուարի 3 -ին ընդունուած «Օսմանեան կայսրութիւնում հայերի եւ ասորիների ցեղասպանութեան մասին» բանաձեւը: Ընդհանրապէս Սիրիա-Ազրպէյճան յարաբերութիւնների վրայ իրենց բացասական ազդեցութիւնն են ունեցել նաեւ թուրք-սիրիական յարաբերութիւններում առկայ առճակատումը, Սիրիայի քաղաքացիական պատերազմը, «Քորոնա»-ի համաճարակը եւ այլն: 2020 թ. արցախեան պատերազմին մասնակցել են սիրիացի վարձկաններ, ինչը հաստատել է նաեւ Սիրիայի նախագահ Պաշշար Ասատը եւ Լոնտոնում տեղակայուած մարդու իրաւունքների պաշտպանութեան սիրիական դատարանը: Հարկ է նշել, որ Սիրիա-Ազրպէյճան յարաբերութիւնները ընթացել են որոշակի զիկզակներով, սակայն զարգացման որոշակի հնարաւորութիւններ ունեն, եթէ ներքին եւ արտաքին գործօնները բացասական ներգործութիւն չունենան:

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի արաբական երկրների բաժնի վարիչ պատմագիտութիւնների թեկնածու, դոցենտ Լիլիթ Յարութիւնեանն իր «Սիրիացի փախստականների հիմնախնդիրները տարածաշրջանային երկրներում (Լիբանանի օրինակով)» զեկուցման առանցքում քննարկեց սիրիական ճգնաժամի մարդասիրական հիմնահարցերից մէկը` սիրիացի փախստականների եւ բռնի տեղահանուածների խնդիրները Լիբանանում: Կրօնադաւանական կառավարման համակարգ եւ պաղեստինեան փախստականներ ունեցող Լիբանանի համար լրջագոյն մարտահրաւէր է մօտ 2 միլիոն սիրիացի փախստականներ իր տարածքում ապաստանելը: Քաղաքական եւ ընկերային-տնտեսական լրջագոյն ճգնաժամ ապրող Լիբանանում քաղաքական տարբեր շրջանակներ տարբեր մօտեցումներ ցուցաբերեցին սիրիացի փախստականների հարցում: Դրանք մեծապէս պայմանաւորուած են լիբանանասիրիական հակասական յարաբերութիւններով: Սիրիական ճգնաժամն ընդհանուր առմամբ բացասական ազդեցութիւն ունեցաւ ներլիբանանեան զարգացումների վրայ` սրելով առանց այդ էլ բարդ ներհամայնքային եւ քաղաքական հակասութիւնները:

Արեւելագիտութեան հիմնարկի արաբական երկրների բաժնի աւագ գիտաշխատող պատմագիտութիւնների թեկնածու, դոցենտ Գոռ Գէորգեանն իր «Եգիպտոսի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի նկատմամբ. Ապտէլ Ֆաթահ Ալ-Սիսիի նախագահութեան շրջան» զեկուցման շրջանակում նշեց, որ եգիպտասիրիական յարաբերութիւնները աւանդաբար առանցքային դերակատարութիւն ունեն ոչ միայն պաղեստինեան հարցի խաղաղ կարգաւորման եւ արաբ-իսրայէլեան դիմակայութեան գործընթացում» այլեւ որոշակիօրէն պայմանաւորում են արաբական աշխարհի անվտանգային միջավայրի ձեւաւորումը` փորձելով նպաստել միջարաբական յարաբերութիւններում առկայ տարբեր խնդիրների յաղթահարմանը: Եգիպտասիրիական յարաբերութիւններն անցել են թէ՛ վայրիվերումների եւ թէ՛ սերտ համագործակցութեան շրջաններ:

Եգիպտասիրիական յարաբերութիւնների համար փորձութեան նոր փուլ կարելի է համարել «Արաբական գարնան» արդիւնքում ստեղծուած իրողութիւնները: 2011 թ. փետրուարին «Արաբական գարնան» պատճառով պաշտօնանկ արուած  Հուսնի Մուպարաքին 2012 թ. յունիսին կայացած արտահերթ ընտրութիւնների արդիւնքում փոխարինեց Մուհամետ Մուրսին: Ի տարբերութիւն Մուպարաքին` նորընտիր նախագահ Մուրսին սատարեց սիրիական ընդդիմութեանը` միանալով Սիրիայի նախագահ Պաշշար Ասատի հրաժարականը պահանջող տարբեր ուժային կենտրոնների կոչերին: Աւելի՛ն. 2013 թ. յունիսին Եգիպտոսի նախագահը փակեց Գահիրէում Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպանութիւնը, սառեցրեց Սիրիայի հետ յարաբերութիւնները եւ կոչ արեց վերջինիս նկատմամբ սահմանել անթռիչք գօտի:

Եգիպտասիրիական յարաբերութիւններին նոր շունչ է հաղորդում 2013 թ. յուլիսի 3-ին Եգիպտոսում տեղի ունեցած պետական յեղաշրջման արդիւնքում իշխանութեան եկած Ապտել Ֆաթթահ Ալ-Սիսին: Ալ-Սիսին յայտարարեց, որ սատարում է Պաշշար Ասատին: Արդէն 2013 թ. յուլիսի վերջին երկու երկրների միջեւ վերահաստատուեցին դիւանագիտական յարաբերութիւնները, վերաբացուեցին դեսպանութիւնները: Նախագահ Ալ-Սիսին արաբական աշխարհում աշխատանք է ծաւալում նաեւ, որը միտուած է սիրիական իշխանութիւնների եւ Ծոցի միապետութիւնների` յատկապէս Սէուտական Արաբիայի,  յարաբերութիւնների բարելաւմանը:

Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան հիմնարկի արաբագիտական եւ իսլամագիտական հետազօտութիւնների կենտրոնի գիտքարտուղար Աիդա Պետրոսեանն իր «Սիրիայի հայ համայնքի հաստատութենական կառուցուածքը. սիրիական հակամարտութեան բռնկումից առաջ եւ յետոյ, զեկուցման շրջանակում ներկայացրեց, որ Սիրիայում հակամարտութիւնը բազմաթիւ առումներով ազդել է հայ համայնքի վրայ: Կտրուկ կրճատուել է Սիրիայում բնակուող հայերի թիւը` բռնի արտագաղթի եւ համայնքի որոշ հաստատութիւններին հասցուած նիւթական վնասների պատճառով:

Սիրիայի հայ համայնքը միշտ ունեցել է կուռ կազմակերպական կառուցուածք, որը ներառում է հետեւեալ հաստատութիւնները` հայկական եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային,, երիտասարդական, բարեգործական կազմակերպութիւններ, որոնք վճռորոշ դեր են խաղացել սիրիահայերի ինքնութեան պահպանման գործում: Սիրիական հակամարտութեան բռնկումից յետոյ դրանք դարձել են հայ համայնքի գոյատեւումն ապահովող հիմնական (եթէ ոչ` ամենակարեւոր) գործօններից մէկը:

Թէեւ հակամարտութեան ողջ ընթացքում վերոնշեալ կառոյցները մի կողմից փորձել են ծառայել սիրիահայ համայնքի պահպանմանը, միւս կողմից, սակայն, Սիրիայում հայկական հաստատութիւններն ու կազմակերպութիւնները եւ համայնքի հաստատութենական կառուցուածքն ամբողջութեամբ ենթարկուել են լուրջ վերափոխումների, որոնցից մի քանիսն այժմ լուրջ մարտահրաւէր են համայնքի հետագայ պահպանման համար:

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի առաջատար գիտաշխատող Արամ Գասպարեանն իր «Ալժիրի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի նկատմամբ» զեկուցման ընթացքում փաստեց, որ 2011 թ. Սիրիայում սկսուած ճգնաժամը տարբեր արձագանգներ ունեցաւ արաբական աշխարհում:  2011 թ. նոյեմբերին Սիրիայում ներքաղաքական լարուածութեան խորացման պայմաններում, Արաբական պետութիւնների լիկայի (ԱՊԼ) որոշմամբ դադարեցուեց Սիրիայի մասնակցութիւնը լիկային. որոշումը հիմնաւորուեց սիրիական կառավարութեան կողմից ցուցարարների նկատմամբ բռնութեան կիրառման անընդունելիութեամբ:

Արաբական մի շարք պետութիւնների նման դիրքորոշման պարունակում առաւել հետաքրքրական է Ալժիրի իշխանութիւնների վերաբերմունքը սիրիական ճգնաժամի նկատմամբ: Ալժիրն ի սկզբանէ ցուցաբերել է հաւասարակշռուած մօտեցում, որի հիմքում ընկած են ոչ միայն քաղաքական նպատակները, այլեւ` երկու երկրներում տեղի ունեցած պատմական իրադարձութիւնների նմանութիւնը:

Այդ իսկ պատճառով Ալժիրը հակուած է վերացնել Սիրիայի դէմ արաբական երկրների պատժամիջոցները եւ վերականգնել Սիրիայի մասնակցութիւնը ԱՊԼ-ին. այս որոշումն ի կատար ածելու լաւագոյն  միջոցը, ըստ Ալժիրի ղեկավարութեան, Արաբական պետութիւնների լիկայի գագաթնաժողովն է, որը նախատեսւում է անցկացնել 2022 թ. նոյեմբերին, Ալժիրում:

(Շար. 2)

Նախորդը

Սլաք. Դիւանագիտական «Հպարտառիթ» Նուաճում Մը Եւս

Յաջորդը

Ճըքքո՛ւն

RelatedPosts

Հայրենի Կեանք
Հայրենի Կեանք

Հայրենի Կեանք

Մարտ 22, 2023
Հայրենի Կեանք
Հայրենի Կեանք

Հայրենի Կեանք

Մարտ 15, 2023
Հայրենի Կեանք
Հայրենի Կեանք

Հայրենի Կեանք

Մարտ 8, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In