Ուժանիւթի եւ ջուրի հարցերու նախարարութեան քարիւղի ընդհանուր տնօրէնութիւնը երէկ հրապարակեց վառելանիւթի սակերու նոր ցուցակ, որուն համաձայն, 95 օքթան պենզինին գինը նուազեցաւ 12000 լիբ. ոսկիով եւ հասաւ 787.000 լիբ. ոսկիի, 98 օքթանինը` 13000 լիբ. ոսկիով եւ հասաւ 804.000 լիբ. ոսկիի, մազութինը` 15000 լիբ. ոսկիով եւ հասաւ 833.000 լիբ. ոսկիի, իսկ պիւթակազինը բարձրացաւ 4000 լիբ. ոսկիով եւ հասաւ 455.000 լիբ. ոսկիի: