Կիրակի, 23 հոկտեմբեր 2022-ին, առաւօտեան ժամը 9:00-էն մինչեւ յետմիջօրէի ժամը 5:00, Լիբանանի հայոց թեմի 15 եկեղեցիներու շրջափակերուն մէջ տեղի ունեցաւ ժողովրդային ազատ քուէարկութիւն` ընտրելու համար Ազգային երեսփոխանական ժողովին համար 36 աշխարհական երեսփոխաններ: Ընտրութիւնները տեղի ունեցան հեզասահ ընթացքով, խանդավառ մթնոլորտի մէջ եւ ապահովական ուժերու անմիջական հսկողութեան ներքեւ:
Ստորեւ կու տանք յառաջիկայ քառամեակին համար Ազգային երեսփոխան ընտրուած մեր հայրենակիցներուն անունները.
Ս. Նշան Մայր եկեղեցի | Յակոբ Տէր Ղուկասեան |
Ս. Յակոբ եկեղեցի | Ալեք Մուրատեան |
Յակոբ Լատոյեան | |
Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցի | Յակոբ Թերզեան |
Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցի | Սերոբ Օհանեան |
Րաֆֆի Պալապանեան | |
Վրէժ Ճինպաշեան | |
Վիգէն Աւագեան | |
Ս. Վարդանանց եկեղեցի | Րաֆֆի Սիսլեան |
Ս. Սարգիս եկեղեցի | Սեզար Զարմէնեան |
Վարդինէ Օհանեան-Գէորգեան | |
Ս. Աստուածածին եկեղեցի | Գօգօ Եսայեան |
Վաչէ Նաճարեան | |
Հիլտա Պայրամեան | |
Վահան Գասարճեան | |
Կարօ Սալխանեան | |
Յակոբ Ճղըլեան | |
Էլի Թաշճեան | |
Ֆանարի մատուռ | Աւետիս Կիտանեան |
Արծիւ Տէր Խաչատուրեան | |
Ռաուտայի մատուռ | Աւետիս Տաքէսեան |
Հրայր Գէորգեան | |
Ս. Յարութիւն եկեղեցի-Ճիւնի | Սեպուհ Յովնանեան |
Պետիկ Սապունճեան | |
Յակոբ Գ. Հաւաթեան | |
Յակոբ Բագրատունի | |
Մարալ Թիւթէլեան-Կիտանեան | |
Շաղիկ Գանտահարեան-Խիւտավերտեան | |
Ռոպեր Մինասեան | |
Սիւզի Մամուլեան-Սեմերճեան | |
Ս. Յարութիւն եկեղեցի-Ռըմէյլ | Վիգէն Հաննէսեան |
Ս. Գէորգ եկեղեցի | Կիրակոս Տօնիկեան |
Ս. Պօղոս եկեղեցի-Այնճար | Վիգի Գարագաշեան-Այնթէպեան |
Զաքար Քէշիշեան | |
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի-Զահլէ | Կարպիս Պչաքճեան |
Ս. Հոգեգալուստ եկեղեցի-Թրիփոլի | Ֆիլիփ Բարակսեան |
Իր կարգին, երեքշաբթի, 25 հոկտեմբեր 2022-ին, Լիբանանի հայոց թեմի Հոգեւորականաց համագումարը ընտրեց Ազգային երեսփոխանական ժողովի հետեւեալ 6 եկեղեցական անդամները.
1.- Արժ. Տ. Սարգիս Ա. քհնյ. Սարգիսեան
2.- Արժ. Տ. Միքայէլ քհնյ. Տէմիրճեան
3.- Արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեան
4.- Արժ. Տ. Ղեւոնդ քհնյ. Լոշխաճեան
5.- Արժ. Տ. Շնորհք քհնյ. Տէր Արթինեան
6.- Արժ. Տ. Նարեկ քհնյ. Հէճինեան
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ