Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ինչպէս Լուսակաթ Արեգական Շող

Հոկտեմբեր 26, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՏԻԳՐԱՆ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ
ՀՀ վաստակաւոր ժուռնալիստ, գրող հրապարակախօս

Համաշխարհային մրցոյթի գլխաւոր մրցանակակիր, միջազգային մի շարք մրցոյթների առաջին կարգի դափնեկիր, ոսկէ մետալակիր, «Տաղարան» հնագոյն երաժշտութեան համոյթի մենակատար քանոնահարուհի Մարիաննա ԳԷՈՐԳԵԱՆԻՆ

…_ Հանդիպեցինք պատահաբար: Աշխարհի մեծ բեմերում հրաշալի յաղթանակ էր գրանցել` հարիւր տասնհինգ երկրների մօտ չորս հազար մասնակիցներից առաջ անցնելով եւ գլխաւոր մրցանակը Հայաստան բերելով: «Քորոնա»-ի սարսափով ապրող երկրում դժուար, եթէ ոչ անհնար էր տաղանդաւոր ու  փխրուն քանոնահարուհուն ըստ էութեան ներկայացնել թէկուզ առաջին հերթին հէնց դա էր պէտք մարդկանց: Ցաւալիօրէն յաճախ մենք կորցնում ենք յատկապէս այդ պատճառով` չկարողանալով, գուցէ նաեւ չկամենալով բարձրաձայնել գլխաւորի մասին, ուրախանալ եւ ուրախացնել: Մինչդեռ լաւ երաժշտութիւնը` առաւել եւս աւելի քան հրաշալի ներկայացմամբ, հէնց այն կախարդական ու անտեսանելի բանալին է, որ բացում է հոգու եւ սրտի դռները, ուղեկցում յատկապէս լուսաւոր ու բարի այն մոլորակը, ուր մերժուելով մերժուած  են տգիտութիւնն ու ընչաքաղցութիւնը, որտեղից մեզ այցի են գալիս թւում է` վաղուց մոռացուած ազդակները գեղեցիկի մասին, որ չհասկանալով, թէ այլեւս չընկալելով` թողել ենք մի տեղ` կէս ճանապարհին:

Իսկ քանոնի նուրբ լարերի խորքում սիրտն ու հոգին ալեկոծող ինչ գանձեր կան, որ մատների տակ արթնանում, ինչ-որ պահից քեզ առնում են իրենց քաղցր օղակի մէջ ու պարուրում ողջ էութիւնդ:

***

Հէնց իմացար սոված էի, լի սեղանի համա՞  էկա,
Քիզիդ խօսիլ էի ուզում` մօտըդ դամի   համա էկա,
Ասի, քիզիդ լուսացընիմ, ուրախ ժամի համա էկա,
Մոռացիլ իմ… լաւ միտս չէ, թէ ինչ բանի համա էկա:

Մտքում ծնուած մեղեդին անցել սրտով ու փոխանցուել է նուրբ լարերին: Եւ արդէն երեք հարիւր տարի ու մի բան էլ աւելի,  մեծ սիրահար Սայաթ Նովայի բառն ու մեղեդին նոյն ապրումի ու  աստուածապարգեւ զգացմունքի թարգմանն է: Եւ ամէն անգամ, երբ մատների հպումից լարը շիկնում ու թրթռում է, յանկարծ պարզւում է, որ նա պարզապէս խօսում է կարկամած սրտի փոխարէն   փոխանցելով նուիրական այն բառը, որ այնպէս դժուար է արտաբերել, իսկ թէ բարձրաձայնեցիր, այլեւս ապրելու է ու ապրեցնի:

… Եւրոպական բեմում Կոմիտասի ունեցածը մի ծիրանափող էր սոսկ: Բիբլիական Արարատի պատկերը սրտում, ծոցից ասես սրտից հանելով եւրոպացի հանդիսատեսին ոչինչ չասող գործիքը, նա շոյում էր թուացեալ անշունչ փայտի ողորկ իրանն, իսկ շուրթերը շշնջում  էին այն բառերը, որ մեղեդու նուագակցութեամբ դարձել էին երգ.

Կռունկ, ուստի՞ կու գաս, ծառայ եմ ձայնիդ…

Ինքն այլ անելիք չունէր` բառի եւ մեղեդու ճշգրիտ թարգմանը լինելուց բացի:

Հայ պանդուխտի ու գեղջուկի խոհ ու ձգտումների թարգման երգերի խոնարհ նուիրեալը կը մտածէ՞ր արդեօք, որ հայոց ոստան Երեւանում տարիներ անց  կը յառնի իր անուամբ մշակութային առինքնող մի կենտրոն, որտեղ զուլալ ու մաքրամաքուր կը հնչեն աստուածային մեղեդիներ: Եւ ունկնդրին դրանց փոխանցողը կը լինի երիտասարդ մի արուեստագէտ, ում նուրբ մատների տակ քանոն նուագարանի լարերն ուղղակի հրաշքներ են գործում:

… Դահլիճը  քար լռութեան մէջ դեռ մեղեդու վերջին հնչիւնների հետ էր, դեռ սիրոյ անաւարտ մի պատմութիւն մեղեդուց պոկուել եւ հանդիսատեսի գլխավերեւում պտտւում ու տեղը դեռ չէր գտնում: Լարերի միջոցով փոխանցուած այրող կարօտը  ծաղկել եւ հեռու մի տեղ էր ասես շտապում: Ո՞ւր: «Կախարդուած ծաղիկների» կանչով հասնելու  կապոյտ տերեփուկին  իջած ու ամուր փարուած զատի՞կին, դաշտերում սփռուած մարիամածաղկի բոյլերի՞ն, որ իրենց սրտում քնքշօրէն կրում են այն միակ ու ամենակարեւոր տողը: Իսկ լեռներում ծնուած քամիներից ու ծաղիկների իրիկնային սօսափից պիտի ծնուէր յատուկ Մարիաննա Գէորգեանի համար գրուած «Տաղ Աստուածածնայ»-ն ու քանոնահարուհու մատների քնքուշ հպումի ներքոյ աղօթքի պէս բարձրանար դարերի պատմութիւնն ուսած եկեղեցու դեղին քարաքոսով պատուած պատերն ի վեր.

***

Ինչպէս լուսակաթ, արեգական շող,
Կաթում է քո մէջ խնկաբոյր զմուռս,
Մեզ համար շինուած չքնաղ քաւարան,
Գեղեցկապաճոյճ եթերանման զարդակամարով ,
Ուր քառանկիւնի սեղանն է կանգնած,
Պսակազարդուած չորս հիւսակներով
Եւ հրաշքներով զարմանասքանչ:

… Յետոյ մէկէն պոռթկացին ծափերն ու  բեմի առաջամասը մի քանի րոպէում ամբողջովին պատուեց ճերմակ ու կարմիր վարդերով: Հանդիսատեսի երախտագիտութեան ու խոնարհումի անափ գնահատանքի մէջ  կախուել ու արթնացել էր  անդարձ անցած օրերից մի պատառիկ: Իսկ  մեղեդուց պոկուած եւ կապոյտ տերեփուկի թերթիկին զգուշօրէն հպուած զատիկը հեռուից եկած նամակաբեր էր ու կարեւոր  ինչ-որ բան էր  ասես պատմում: Հաւանաբար այն աղջկայ մասին, որ յայտնուեց, ցոլաց ու թէկուզ անցաւ, բայց ապրում է երբեք չմոռացուող ամենակարեւոր երգում:

Նշենու Բոյրով Լոյս Աղջիկ

Արցունքներդ մաքրիր, աղջիկ, նշենին արթնացել է, տե՜ս,
Աչքերդ փոխ է առել ու ծաղկել` նայելով քեզ:
Ճերմակ ու վարդագոյն հագել, նարօտ է կապել դաշտերին,
Նեկտարը մեղուին է տուել, թերթիկները` քամու թեւերին:
Մեղուն նեկտարը կը տանի, թերթիկները կ՛ապրեն գրքերում,
Մի տեղ կարօտներ կ՛այրուեն, յուշերը կ՛ապրեն մի սրտում:
Զուր ես դու այդպէս մորմոքում, նշենու բոյրով լոյս աղջիկ,
Գարուն է, սէրն է ծաղկում, արցունքներդ մաքրիր, նուշ աղջիկ:

 

 

 

 

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Ազատագրուած Արցա՞խն Ալ Պիտի Դառնայ Մորմոք Եւ Խորտակուած Երազ

RelatedPosts

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
Անդրադարձ.  Հայաստանի Հանրապետութեան Հիմնադիր Արամ Մանուկեանի Կիսաքանդ Բնակարանի Ճակատագիրը Ո՞վ Կ՛որոշէ
Անդրադարձ

Ինչո՞ւ Այս Երկրին Յաջորդ Յեղափոխութիւնը Կրնայ Վանքէ Մը Սկսիլ

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?