Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ իր աւարտին հասաւ մանկապատանեկան ֆութպոլի մինի մրցաշարքը, այս մասին յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:
Մրցաշարքին մասնակցեցան` Ակադեմիա-08, Փիւնիկ-08, Արարատ-Արմենիա-08 եւ ֆրանսական Փարիզը ներկայացնող Փլեզիս Ռոպինսոն խումբերը:
Տիտղոսակիր դարձաւ Փիւնիկ-08 խումբը: