Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Չի Կարելի Փոշիացնել Արցախի Ժողովրդի Ինքնորոշման Ամրագրուած Իրաւունքը. Վարդան Օսկանեան

Դեկտեմբեր 20, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեան լրատուամիջոցներուն յղած է իր յօդուածը` Ղարաբաղեան խնդրի ներկայ փուլի եւ ինքնորոշման իրաւունքի հետապնդման մասին:

Մատրիտեան եւ հետագայում կազանեան փաստաթղթում առկայ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտայայտութեան դրոյթը մեր նորանկախ պետութեան երեսուն տարիների թերեւս կարեւորագոյն ձեռքբերումներից է: Այնտեղ սեւը սպիտակի վրայ հէնց առաջին կէտով գրուած է հետեւեալը.

«Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակը կ՛որոշուի պլեբիսցիտի միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտայայտում: Պլեբիսցիտի ժամկէտներն ու մանրամասները կողմերը կը համաձայնեցնեն ապագայ բանակցութիւններում [®]: ԼՂ բնակչութիւն ասելով` հասկացւում են 1988-ի ազգային համամասնութիւնով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնութեամբ, ինչպիսին եղել է մինչեւ հակամարտութեան սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու, եւ կարող է թոյլ տրուել կարգավիճակի իւրաքանչիւր հնարաւորութիւն»:

44-օրեայ պատերազմի առաջացրած ամէն տեսակի բացասական եւ անընդունելի հետեւանքներն արդարացնելու եւ սեփական բոլոր սխալները նախկինների վրայ բարդելու մարմաջի մէջ չի կարելի փոշիացնել այս ձեռքբերումը:

Անկախ նրանից, թէ Ազրպէյճանն ու Թուրքիան ի՛նչ են ասում, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծուել: Չէր լուծուել 1918-20 թուականներին, չէր լուծուել խորհրդային ամբողջ շրջանում, չէր լուծուել նախորդ երեսուն տարիներին ու չի լուծուել նաեւ այսօր: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտայայտութեան վերոնշեալ դրոյթը մեզ դեռ շատ է պէտք գալու:

Այդ ձեւակերպումը, որ առաջին անգամ տեղ է գտել Մատրիտեան փաստաթղթում, չափազանց մեծ դժուարութեամբ է ձեռք բերուել, դիւանագիտական բազմաթիւ հնարքներ են օգտագործուել եւ միջնորդ երկրների կողմից լուրջ ջանքեր են պահանջուել դրա համար: Այս դրոյթի իսկական արժէքը դրա` միջնորդ երկրների եւ առհասարակ միջազգային հանրութեան ընկալումն է: Հէնց դա է, որ հայկական կողմը պէտք է օգտագործի իր միջազգային դիւանագիտութեան մէջ, այլ ոչ թէ ներքին խնդիրների շահարկման նպատակներով գնայ դրա արժեզրկմանը:

Նիկոլ Փաշինեանի` վերջերս խորհրդարանում արած յայտարարութիւնները, թէ` «2018-ին ստացած բանակցային բովանդակութեամբ Արցախն Ազրպէյճանի կազմում չգտնուելու անգամ տեսական հնարաւորութիւն չունէր», եւ որ` «2016-ի դրութեամբ բանակցային գործընթացում եղել է աղէտ, եւ Արցախը կորցրել է Ազրպէյճանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարաւորութիւնները», մտահոգիչ են, որովհետեւ փակում են ինքնորոշման ամրագրուած դրոյթից օգտուելու հնարաւորութիւնը: Առաւել մտահոգիչ է, եթէ դա նախանշան է գալիք հնարաւոր արդարացումների, որոնք կարող են հետեւել Լեռնային Ղարաբաղը ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն Ազրպէյճանի մաս ճանաչելու փաստաթղթի ստորագրմանը:

Նախ ասեմ, որ նման փաստաթղթի ստորագրումը որեւէ արդարացում չի կարող ունենալ: Անկախ նրանից` բանակցային փաստաթղթերը տեսականօրէն ե՛րբ եւ ինչպէ՛ս հնարաւորութիւն կը տային Լեռնային Ղարաբաղի ինքնորշման համար, Լեռնային Ղարաբաղն Ազրպէյճանի կազմում ճանաչելու փաստաթուղթ ստորագրելու արդարացում լինել չեն կարող: Աւելի՛ն. նման իրաւունքով անհատ պարզապէս չի կարող գոյութիւն ունենալ, որովհետեւ դա անհատի որոշելու հարց չէ:

Մատրիտեան փաստաթղթում ամրագրուած դրոյթը թէ՛ տեսական, թէ՛ գործնական հնարաւորութիւն է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար, եւ ցանկութեան ու կարողութեան դէպքում հայկական կողմն այսօր ունի դա լաւագոյնս օգտագործելու հնարաւորութիւնը:

Բայց մինչ այդ` «3+3»-ի մասին: Տարածաշրջանային այս ձեւաչափը առաջին անգամ առաջարկել է Հայաստանը 2000-ականների սկզբին: Դա յաղթող կողմի առաջարկութիւն է: Այդ օրերին դրանով մենք նպատակ ունէինք օրինականացնել սթաթուս քուոն: Ազրպէյճանն ու Թուրքիան մերժեցին այն: Այսօր այս նոյն ձեւաչափն առաջարկում են այդ երկուսը` հետապնդելով ճիշդ նոյն նպատակը` օրինականացնել ներկայիս սթաթուս քուոն: Լաւ կը լինէր, որ Հայաստանը, ինչպէս Թուրքիան եւ Ազրպէյճանը` ժամանակին, մերժէր որեւէ մասնակցութիւն: Սակայն եթէ հայկական կողմը որոշել է մասնակցել, ապա առնուազն պէտք է ունենայ իր ուրոյն օրակարգը: Մինչդեռ կասկածից վեր է, որ այդտեղ օրակարգը թելադրելու են Թուրքիան եւ Ազրպէյճանը: Միւս երկրները բնականաբար կը բերեն իրենց օրակարգերը:

Այս ձեւաչափում Հայաստանն այս փուլում սեղանին պէտք է դնի երեք հարց` ա) ազրպէյճանական զինուած ուժերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից, բ) գերիների ամբողջական եւ անվերապահ վերադարձ, գ) հաղորդակցութեան ուղիների վերաբացում առանց նախապայմանների: Բայց սա ամէնը չէ: Այստեղ կայ Լեռնային Ղարաբաղի նրբին հարցը: Մի կողմից պէտք է բացառել խնդրի կարգաւորումը այդ «3+3» ձեւաչափի օրակարգի մաս դարձնելը, միւս կողմից` առհասարակ, Լեռնային Ղարաբաղի մասին չխօսելը ջուր կը լցնի Ազրպէյճանի ջրաղացին առ այն, թէ տարածաշրջանում նման խնդիր այլեւս գոյութիւն չունի: Այստեղ հնարաւոր է գտնել ճիշդ մօտեցումը:

Իսկ ի՞նչ կարելի է անել Լեռնային Ղարաբաղի ճակատում, եւ ինչպէ՞ս կարելի է օգտագործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտայայտութեան այդ դրոյթը:

Նախարար եղած ժամանակ բանակցային իմ ոճի դրսեւորումներից մէկը եղել է` «Ոչինչ չեմ բացառում, կարող ենք խօսել այդ մասին» մօտեցումը, երբ նոյնիսկ սեղանին հակառակորդի կամ միջնորդների կողմից դրուել է հարցի հանգուցալուծման մեզ համար անընդունելի տարբերակ, երբ գտել եմ, որ հնարաւոր է դրանից վերջում ստանալ ցանկալի ելք: Ինքներս սեղանին յաճախ դրել ենք առաջարկներ` քաջ գիտակցելով հէնց մեր կողմից դրանց հետագայ մերժման անխուսափելիութիւնը: Այդ կերպ հնարաւոր է եղել հակառակորդին բանակցութիւնների մէջ ներքաշել իրենց համար նոյնիսկ ամենաանընդունելի հարցերի շուրջ: Այդ ճանապարհով է հնարաւոր եղել Քի Ուեսթում հասնել Լեռնային Ղարաբաղի` Հայաստանին միացմանը` Ազրպէյճանի համար ընդամէնը Արաքսի ափով Նախիջեւանի հետ կապուելու էստակադային ճանապարհի դիմաց: Եւ հէնց այդ մեթոտաբանութեան շնորհիւ է հնարաւոր եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտայայտութեան իրաւունքի ամրագրումը բանակցային փաստաթղթում:

Հայաստանն այսօր գտնւում է մի այնպիսի անկիւնադարձային ու ճակատագրական կէտում, երբ միայն համարձակ, հմուտ եւ ճկուն դիւանագիտութեան միջոցով հնարաւոր կը լինի բեկում մտցնել իրավիճակում:

Բայց մինչեւ դա անելը` հայկական կողմը նախ իր համար պէտք է ամրագրի երկու կարեւորագոյն սկզբունք. ա) ԼՂԻՄ-ի դիտարկումը, որպէս ամբողջական քաղաքական միաւոր, բ) ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը:

Ահաւասիկ այս երկու սկզբունքներից ելնելով` հայկական կողմը պէտք է գտնի եւ առաջին հերթին միջնորդների առաջ դնի ի՛ր «չեմ բացառում» տարբերակը` սկիզբ դնելով Մինսքի խմբի շրջանակում Արցախի խնդրի կարգաւորման բանակցութիւնների նոր փուլի:

Ամէն ինչ կորած չէ, շատ բան հնարաւոր է վերականգնել:

Նախորդը

Սէր Եւ Պատերազմ. Արցախ…

Յաջորդը

Սահմանին Վրայ Գարուն Կեանքեր Նոխազ Կ’ըլլան Եւ Բերքաբերի 57 Աշակերտներ Ցուրտին Կը Սրսփան

RelatedPosts

Ասիկա Պատմական Պահ Է Թուրքիոյ  Հայ Համայնքին Համար.  Հայերու Մուտքը Խորհրդարան
Անդրադարձ

Մեր Անզիջելի Սահմանագիծը

Մայիս 31, 2023
Պատերազմէն Ետք Անտարբերութիւնն Ու Սուգը` Կողք Կողքի
Անդրադարձ

Երեւանի Պարագիշերները

Մայիս 31, 2023
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

Մինչեւ Հիմա

Մայիս 30, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In