Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը այսօր` ուրբաթ, 8 հոկտեմբերին, կը կատարէ 2022-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին իր 7-րդ մրցումը, երբ Ռէյքիաւիքի մէջ հիւրը կ՛ըլլայ Իսլանտայի (Ժ. խմբակ):
Այս մրցումին ազդանշանը պիտի տրուի ժամը 21:45-ին` Պէյրութի ժամանակացոյցով:
Նոյն ժամուն տեղի կ՛ունենան նաեւ Գերմանիա-Ռումանիա եւ Լիխթնշթայն-Մակեդոնիա ճակատումները:
Հայրենի կազմը ցարդ իր կատարած մրցումներուն արձանագրած է 3 յաղթանակ, 2 հաւասարութիւն եւ կրած պարտութիւն մը:
Խմբակին առաջին դիրքը կը գրաւէ Գերմանիա, որ ունի 15 կէտ, իսկ անոր ետին կը գտնուի Հայաստան` 11 կէտով:
Նշենք, որ երէկ տեղի ունեցած մամլոյ ասուլիսին, հայրենի կազմի գլխաւոր մարզիչ սպանացի Խոաքին Քափարոսի կողքին էր, հաւաքականի նորեկ, ամերիկեան Քոլամպուս Քրիուի միջնապահ` Լուքաս Սելարայեան:
Կ՛ակնկալուի, որ Հայաստան այսօր ամէն գնով յաղթանակ մը արձանագրէ` դասաւորման մէջ աւելի չնահանջելու համար:
Ստորեւ` Ժ. խմբակին դասաւորումը, այսօր տեղի ունենալիք մրցումներուն նախօրեակին.
ԿԷՏ | |
1.- Գերմանիա | 15 (17-2) |
2.- ՀԱՅԱՍՏԱՆ | 11 (7-9) |
3.- Ռումանիա | 10 (9-6) |
4.- Մակեդոնիա | 9 (11-6) |
5.- Իսլանտա | 4 (6-14) |
6.- Լիխթնշթայն | 1 (2-15) |