Լիբանանահայ Արտեմ Փաթափութեան Բժշկութեան Նոպելեան Մրցանակակիր

Բնախօսութեան եւ բժշկութեան ոլորտին մէջ 2021 թուականի Նոպելեան մրցանակին արժանացած են ամերիկացի Տէյվիտ Ճուլիըսթ եւ ամերիկաբնակ լիբանանահայ Արտեմ Փաթափութեան:

«Տը Նոպըլ Փրայզ» թուիթըրեան էջը կը հաղորդէ, որ երկու գիտնականները մրցանակին արժանացած են ջերմաստիճանի ընկալիչներու եւ շօշափելիքի ուսումնասիրութեան ժամանակ իրենց կատարած բացայայտումներուն համար:

Արտեմ Փաթափութեան մասնիկային կենսաբան եւ ջղաբան է: Ան ներկայիս կ՛աշխատի Քալիֆորնիոյ Լա Խոյա շրջանին մէջ գտնուող «Սքրիփս Ռիսըրչ» կեդրոնին մէջ:

53-ամեայ Փաթափութեան ծնած է Պէյրութ, ուր Կենսաբանութիւն ուսանած է Պէյրութի ամերիկեան համալսարանին մէջ եւ 1986-ին գաղթած է Միացեալ Նահանգներ:

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (1)
  • Dr. Sylva Portoian 3 weeks

    Հայազգի Արդեմ Պատապուտյան Նոբելյան մրցանակակիր
    Հայկական աչքերը ժպտացին…
    ժպտում է սրտից
    Ոչ միայն շուրթերով …
    ժպտում է յուրաքանչյուր Հանճարեղ բջիջից
    Սիրտ սիրող յուրաքանչյուր փական
    Ամեն սրտի բաբախումով…
    Ուղեղի յուրաքանչյուր բջիջ. Աստրոցիտներ, դենդրիտներ…
    Հավերժ ժպտալու է…
    Ինչքանով որ մենք ունենք ազնիվ, նվիրված գեներ …
    ծառայել մարդկությանը ստեղծագործություններով… անպայման…
    Սրտանց աղերսող աշխարհի բնակչությունը…
    Խնդրում ենք դադարեցնել պատերազմները…
    Եկեք միավորվենք և ապրենք խաղաղ:

    Սիլվա Պորտոյան, MD, MSc, MFPHM, FRCP.CH
    5 հոկտեմբերի, 2021 թ

    ~~~~~~~~~~~~~

    Armenian Ardem Patapoutian Nobel Winner
    Armenian eyes smiled…
    Smiles from the heart
    Not only thru lips …
    Smiling from each Genius Cell
    Each Heart Loving Valve
    With every Heart Beat…
    Each Brain Cell: Astrocytes, Dendrites …
    Will continue smiling forever …
    As far as we have honest, dedicated genes …
    Serving humanity with creations…by all means…
    Heartily begging world populace…
    Please stop wars…
    Let us unite and live in peace.

    Sylva Portoian, MD, MSc, MFPHM, FRCP.CH
    October 5, 2021
    ~~~~~~~~~~~~~

  • Disqus ( )