Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի սպանացի գլխաւոր մարզիչ Խոաքին Քափարոս երէկ հրապարակեց Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի կազմը, որ պիտի պատրաստուի Իսլանտայի եւ Ռումանիոյ դէմ տեղի ունենալիք մրցումներուն, որոնք կ՛իյնան Եւրոպայի գօտիի 2022-ի Մոնտիալի զտումի մրցաշարքի ծիրին մէջ, այս մասին յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:
Հայրենի կազմը 2 հոկտեմբերին Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ կը սկսի իր մարզական հաւաքին:
4 հոկտեմբերին հայրենի կազմը պիտի մեկնի գերմանական Ֆրանքֆորթ քաղաքը, ուր պիտի շարունակէ իր նախապատրաստութիւնները` վերոնշեալ մրցումներուն համար:
Իսկ հայկական պատուիրակութիւնը Իսլանտա պիտի մեկնի 6 հոկտեմբերին:
Ժ. խմբակին մաս կազմող Հայաստան 8 հոկտեմբերին Ռէյքիաւիքի մէջ հիւրը պիտի ըլլայ Իսլանտայի, իսկ երեք օր ետք Պուքրեշի մէջ պիտի մրցի Ռումանիոյ դէմ:
Ստորեւ` Քափարոսի կողմէ նկատի առնուած մարզիկներուն անունները.
Բերդապահներ. Դաւիթ Եուրչենքօ (Ալաշկերտ), Անաթոլի Այվազով (Ուրարտու) եւ Սթանիսլաւ Բուչնեւ (Փիւնիկ)
Յետսապահներ. Վարազդատ Հարոյեան (Քատիս, Սպանիա), Անտրէ Քալիսիր (Սիլքըպորկ, Դանիա), Կամօ Յովհաննիսեան (Քայրաթ, Ղազախստան), Ժոաօ Ժորտի Արարատ Մոնրօ (Նոա), Դաւիթ Տէրտէրեան (Արարատ-Արմենիա), Ժիրայր Մարգարեան (Արարատ), Տարօն Ոսկանեան (Ալաշկերտ) եւ Հրայր Մկոյեան (Արարատ)
Միջնապահներ. Հենրիխ Մխիթարեան (Ա. Էս. Ռոմա, Իտալիա), Էդուարդ Սպերցեան (Քրասնոտար, Ռուսիա), Տիգրան Բարսեղեան (Ասթանա, Ղազախստան), Խորէն Բայրամեան (Ռոսթով, Ռուսիա), Սոլոմոն Ուտօ (Աթիրաու, Ղազախստան), Էրիկ Վարդանեան (Փիւնիկ), Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Կարէն Մուրադեան (Արարատ-Արմենիա), Ալիկ Առաքելեան (Արարատ) եւ Արտեոմ Աւանէսեան (Արարատ-Արմենիա)
Յառաջապահներ. Սարգիս Ադամեան (Հոֆընհայմ, Գերմանիա), Լուքաս Սելարայեան (Քոլամպուս Քրիու, Միացեալ Նահանգներ), Իշխան Գելոյեան (Պալթիքա, Ռուսիա) եւ Ալեքսանտր Կարապետեան):