Սպանական Ֆութպոլ. Ռէալ Մատրիտ Կրկնեց Իր Ակումբին Մրցանիշը

Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան («Լա Լիկա») 5-րդ հանգրուանի մրցումներուն, Ռէալ Մատրիտ, որ հիւրը եղաւ Վալենսիային, արձանագրեց 2-1 արդիւնքով յաղթանակ մը:

Այսպիսով, մատրիտեան ակումբը երկարեց օտար դաշտերու վրայ իր անպարտելիութեան շարքը` զայն հասցնելով 18-ի:

Անիկա այսպիսով կրկնեց իր ակումբին մրցանիշը, որ իրագործած էր երկու անգամ, առաջինը` մարտ 1996-էն փետրուար 1997, իսկ երկրորդը` յունուարէն դեկտեմբեր 2016:

Ռէալ Մատրիտի յաջորդ մրցակիցը պիտի ըլլայ Մայորքա (23 սեպտեմբեր):

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )