Հայաստանի Ֆութպոլի Բաժակի Մրցաշարք. Նորավանք Գիւմրիի Մէջ Յաղթեց Շիրակին

Հայաստանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի 1-16-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, Նորավանք, որ Գիւմրիի մէջ հիւրը եղաւ Շիրակին, արձանագրեց 1-0 արդիւնքով յաղթանակ մը:

Մրցումին միակ կոլը 74-րդ վայրկեանին նշանակեց ռուս յառաջապահ Արթուր Սոխիեւ:

Այսպիսով, Նորավանք ապահովեց քառորդ աւարտականի իր տոմսը:

Այսօր տեղի կ՛ունենայ Լեռնային Արցախ-Արարատ Արմենիա մրցումը, իսկ վաղը` Վան-Սեւան եւ Երեւանի բանակայիններ-Փիւնիկ մրցումները:

 

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )