Քրիսթիանօ Ռոնալտօ Կրկնեց Սերճիօ Ռամոսի Մրցանիշը

Փորթուգալի ֆութպոլի ազգային խումբի յառաջապահ Քրիսթիանօ Ռոնալտօ, որ Իրլանտայի դէմ տեղի ունեցած 2022-ի Մոնտիալի զտումի մրցումին կերտեց իր կազմին յաղթանակը (2-1) նշանակելով երկու կոլ, կրկնեց ֆրանսական Փարիզ Սեն Ժերմենի սպանացի նորեկ մարզիկ Սերճիօ Ռամոսի մրցանիշը:

Այսպիսով, 36 տարեկան Ռոնալտօ եւրոպական ֆութպոլի ազգային խումբերու մակարդակով կատարեց իր 180-րդ մրցումը:

Ասկէ բացի, ան իր երկրին ֆութպոլի ազգային խումբին հետ պատմական մրցանիշ մը հաստատեց` դառնալով բոլոր ժամանակներու աշխարհի լաւագոյն ռմբաձիգը եւ նշանակելով իր 111-րդ կոլը:

Ան այսպիսով գերազանցեց անցեալի իրանցի նախկին ֆութպոլիստ Ալի Տայէի հաստատած մրցանիշը (109 կոլ):

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )