Հերի Քէյն Աշխատավարձի Բարձրացում Կը Պահանջէ Թոթենհամէն

Լոնտոնեան Թոթենհամի անգլիացի միջազգային յառաջապահ Հերի Քէյն դժգոհ է իր աշխատավարձէն եւ ակումբին ղեկավարութենէն կը պահանջէ բարձրացնել զայն, այս մասին յայտնեց «Տը Թայմզ»-ը:

28 տարեկան ֆութպոլիստը կ՛ուզէ ստանալ շաբաթական 467 հազար եւրօ աշխատավարձ:

Անոր աշխատավարձը 2020-ին եւս բարձրացած էր, երբ լոնտոնեան ակումբը` Թոթենհամ, հրաժարած էր ծախել իր ֆութպոլիստը:

Հակառակ անոր որ Մանչեսթըր Սիթի մօտէն հետաքրքրուած է Անգլիոյ ֆութպոլի ազգային խումբին խմբապետով, սակայն ֆութպոլիստը կ՛ըսէ, որ չ՛ուզեր հեռանալ իր ակումբէն:

Նշենք, որ ան նախորդ տարեշրջանին Թոթենհամի հետ բոլոր մրցաշարքերուն ընթացքին կատարեց 49 մրցում, նշանակեց 33 կոլ եւ կատարեց 16 էսիսթ:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )