Քազեմիրօ Իր Պայմանագրութիւնը Երկարաձգեց Ռէալ Մատրիտի Հետ

Պրազիլի ֆութպոլի ազգային խումբի միջնապահ Քազեմիրօ, երէկ` ուրբաթ, 27 օգոստոսին իր պայմանագրութիւնը երկարաձգեց իր ակումբին` Ռէալ Մատրիտի հետ:

Մայրաքաղաքի կազմին մամլոյ քարտուղարութիւնը յայտնեց, որ 29 տարեկան ֆութպոլիստը իր պայմանագրութիւնը երկարաձգեց մինչեւ 30 յունիս 2025:

Նշենք, որ ան 2013-ի ամրան պրազիլական Սան Փաուլոյէն տեղափոխուեցաւ Ռէալ:

2014-2015 տարեշրջանին ան փոխ տրուեցաւ փորթուգալեան Փորթոյին:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )