Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արթուրը Մնաց Դիրքում Եւ Մինչեւ Վերջ Մարտնչեց Թշնամու Դէմ. ՀՅԴ ԱԵՄ Միշտ Կը Յիշի Հերոս Ընկերոջը

Յուլիս 28, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ

9 ամիս յուսալով փնտռելուց յետոյ գտնուել է ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ պատանեկան միութիւնների անդամ, ՀՅԴ Արցախի պատանեկան միութեան Մարտունու խմբի պատասխանատու, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասեանի աճիւնը:

Արթուրի մասունքները գտնուել են Մատաղիսում: Արթուրի հարազատ եղբայրը` 19-ամեայ Արսէնը, հողին է յանձնուել 2021 թուականի մարտի 30-ին: Արթուրը 2020 թ. հոկտեմբեր 5-ին եղբօր` Արսէնի հետ միասին հերոսաբար անմահացել է յանուն հայրենիքի:

Արթուր Աղասեանը աչքի է ընկել դեռ 2016 թ. քառօրեայ պատերազմում, երբ ընդամէնը 19 տարեկան էր: Այդ տարիքում հերոսացած երիտասարդը Հայաստանի նախագահի կողմից արժանացել է երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» պարգեւի, ապա` սպայի բարձ կոչման:

Զինակից ընկերների խօսքով Արթուրը ստանալով յետնահանջի հրաման` իր զինուորներին ուղարկել է դէպի թիկունք, իսկ ինքը մնացել դիրքում եւ մինչեւ վերջ մարտնչել թշնամու դէմ:

«Ինձ հերոս կը զգայի, եթէ մեր կորցրած դիրքերը յետ վերցնէինք: Այդ ժամանակ յետմահու, թէ ողջ, մետալով, թէ առանց մետալի, ինձ հերոս կը զգայի», քառօրեայ պատերազմից յետոյ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Արթուր Աղասեանը:

Ապրիլեան քառօրեայ պատերազմական գործողութիւններից յետոյ էր, երբ մեզ` Դաշնակցութեան երիտասարդներիս առաջնագծից բարեւներ հասցրին: Հարցին, թէ ո՞վ էր բարեւողը, ասացին` անունը չգիտենք, նրան այնտեղ «կամանդիր» են ասում, բոլորը նրան ճանաչում են, ինքն էլ բոլորին, ապա աւելացրին` փոքրամարմին եւ ճարպիկ երիտասարդ է, որի մասին դեռ կը լսէք:

Մի քանի օր անց հանրապետութեան բոլոր լրատուամիջոցներով, ի թիւս ապրիլեան քառօրեայ ռազմական գործողութիւնների հերոսների, նա էր` 19 տարեկանում արդէն հերոս դարձած երիտասարդը, որին Հայաստանի նախագահը յանձնեց երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» պարգեւը, ապա` շնորհուեց սպայի բարձր կոչում:

Այդ նկարներում եւ տեսանիւթերում ճանաչեցինք մեր գաղափարական ընկերոջը` Արթուր Աղասեանին: Դեռ մէկ տարի առաջ նա ՀՅԴ պատանեկան միութեան պատանիներից  էր, այսօր արդէն` «Մարտական խաչ»-ի ասպետ:

Մէկուկէս ամիս յետոյ Արթուրն այցելեց մեզ`  իր բարեւներն անձամբ հասցնելու: ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան հին ու նոր անդամները հաւաքուել էին նրան դիմաւորելու, զրուցելու ապրիլեան դէպքերից, դրան նախորդող օրերից եւ պարզապէս` 19-ամեայ սպային տեսնելու եւ լսելու:

Դեռ ոչ մօտ անցեալում շատախօս, աղմկոտ Արթուրը կերպարանափոխուել էր, իր ամէն մի արտասանած մտքին զուգահեռ` աւելի եւ աւելի էր հասունանում  մեր աչքին, եւ նոյնիսկ հարցերը  որոշակի զգուշաւորութեամբ  էինք նրան ուղղւում:

Ապրիլին դեռ 9 ամսուայ ծառայող էր: Դիրքի աւագն էր: Ապրիլի 1-ի հերթափոխի ժամանակ հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհուել էր Արթուրի մտերիմ ընկերը` Վլադիմիր Մելքոնեանը: Կրակոցները շարունակուել էին  նաեւ գիշերը: Հասկացան, որ այս անգամ սովորականի պէս չէ ամէն ինչ, թշնամին օգտագործում էր ամէն տեսակի զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր էր բարձրացրել օդ ու սկսել շրջանաձեւ հրետակոծել դիրքերը:

«Մենք եւս սկսեցինք կրակել: Գիշերուայ 3:45-ից` մէկ ժամ շարունակ հրետակոծեցին մեր առաջնագիծը: Տղաներին իջեցրեցի ներքեւ եւ հրահանգեցի, որ պատսպարուեն: Հակառակորդը սկսեց հրետակոծել կացարանի տարածքը: Հրահանգեցի` չշարժուել եւ սպասել: Այդ ամէնը տեւեց մօտաւորապէս մէկ ժամ: Մէկ ժամ մեր դիրքի ուղղութեամբ տեւած հրետակոծութիւնից յետոյ նրանք երեւի մտածեցին, որ ողջ մարդ չկայ այնտեղ: Այնուհետեւ ձայներ լսեցինք, դուրս եկայ` տեսնելու ինչ է կատարւում: Տեսայ, որ մօտ 25-30 հոգանոց ներթափանցող-հետախուզական խումբն արդէն մօտեցել էր դիրքին եւ գալիս էր ուղիղ դէպի մեր կացարան: Վստահ լինելով, որ բոլորը զոհուել են` առաջ եկան: Երբ հասկացան, որ մարդ կայ, ցանկացան կացարանի ուղղութեամբ նռնակ նետել, ես աւելի արագ գտնուեցի եւ նռնակս պատուհանից նետեցի  նրանց ուղղութեամբ: Ցանկացանք մերոնց զգուշացնել, որ հետախուզող խումբը թափանցում է մեզ մօտ, սակայն նրանք հասցրին  կտրել «տապիկի» լարը: Ստիպուած էինք ինքնուրոյն մարտ վարել: Այդ պահին դրանցից մէկը մտաւ «բոդրուշի» փոսի մէջ: Բադալեան Յարութիւնը վիրաւորեց դրան: Նռնակ տուեցի նրան, նետեց եւ վերջնականապէս ոչնչացրեց: Այնուհետեւ կացարանի վերեւում ոտնաձայներ լսեցի: Հասկացայ, որ ուզում են վառարանի  խողովակով  նռնակ գցել: Ես աւելի շուտ նռնակ նետեցի, որից նրանց խմբի հրամանատարը վիրաւորուեց: Մօտաւորապէս 20 րոպէ տեւեց մարտը: Մի քանի հոգու սպաննեցինք, միւսներին վիրաւորեցինք` խուճապահար ստիպելով ետ շպրտուել, թողնելով իրենց զոհերի դիակները: Դուրս եկանք, նրանց դիերից զէնքերը սկսեցինք հաւաքել: Նկատեցի, որ վիրաւորներից մէկը, ով լեյտենանտ էր, նռնակ կայ ձեռքին: Վերջինս ուզեց նետել, բայց չհասցրեց, ես առաջինը  նռնակ նետեցի: Քիչ յետոյ կարմիր «ռոպ» արձակեցին. նրանց ձախողման ազդանշանն էր: Այնուհետեւ հրասայլով հինգ «սնարեադ» խփեցին մեր խրամատի ուղղութեամբ: Յետոյ կրակի ուղղութիւնը փոխեցին դէպի գիւղը… Այսպէս, բոլոր ուժերով պահել ենք մեր դիրքը` առանց զոհերի, միայն մէկ հոգի` Յարութիւն Բադալեանն է վիրաւորուել…»:

Արթուրի` թշնամու գիշերային գործողութեան ժամանակ կայացրած ճիշդ որոշումը փրկեց դիրքն ու տղաների կեանքը: Հարցին, թէ ինչպէ՞ս յաջողուեց այդքան սառնասրտութեամբ եւ առանց խուճապի մատնուելու գործել, պատասխանեց.

«Ներթափանցումից ընդամէնը մի քանի ժամ առաջ մահացու վիրաւորուեց իմ մտերիմ ընկերը. նա իմ ձեռքերում զոհուեց: Այդ պահից մէջս վրէժի ցասում առաջացաւ: Երբ թուրքերին տեսայ, ինքս ինձ ասացի` վրէժս պիտի լուծեմ, ու հէնց հիմա է ժամանակը դա անելու: Ուրիշ ոչինչ»:

Մի պահ բոլորս լռեցինք, ապա նա շարունակեց.

«Մեր դէմ դուրս էին եկել յատուկ պատրաստուած ներթափանցող-հետախուզող խմբեր: Մեզ պէս 18-20 տարեկան չէին: «Եաշմա» յատուկ ջոկատայիններն էին` թմրանիւթերի ազդեցութեան տակ: Մեզ յաջողուեց ջարդ տալ նրանց… Հնարաւոր է, որ զէնքով զիջում ենք, բայց դա չի նշանակում, որ չենք կարող յաղթել կամ էլ` պէտք է յուսահատուենք: Պէտք է պարզապէս աւելի կազմակերպուենք, իրար թիկունք լինենք:

Նորից լռութիւն տիրեց, ապա ներկաներից մէկը հարցրեց` քեզ հերոս զգո՞ւմ ես, Արթու՛ր:

«Ինձ հերոս կը զգայի, եթէ մեր  կորցրած դիրքերը յետ վերցնէինք: Այդ ժամանակ յետմահու, թէ ողջ, մետալով, թէ առանց մետալի, ինձ հերոս կը զգայի»:

 

 

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Կարմիր Գիծերը Քաշուած Համարեցէք

RelatedPosts

«Խաղաղութեան Օրէնք»-ը` Խորհրդանշական Քայլ, Ոչ Իրական Պատասխանատուութիւն
Անդրադարձ

«Խաղաղութեան Օրէնք»-ը` Խորհրդանշական Քայլ, Ոչ Իրական Պատասխանատուութիւն

Հոկտեմբեր 20, 2025
Միասնականութեան Ազգապահպան Ուժը
Անդրադարձ

Փաշինեան Կը Սխալի. Ո՛չ 4-րդ, Ո՛չ Ալ 3-րդ Հանրապետութիւն Կայ. Կան Միայն 1918 Եւ 1991 Թուականներու Երկու Հայկական Հանրապետութիւնները

Հոկտեմբեր 20, 2025
Դոկտ. Աբէլ Մանուկեանի «Մարդասիրութեան Վկանե՞րը», Թէ՞ «Մարդասիրութեան Վկայագիր» Գրքի Մասին
Անդրադարձ

Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս Կուսանաց Վանքը – Հայոց Հոգեւոր Ժառանգութիւնը, Խորհրդային Վայրագութիւններն Ու Հետագայ Վրացականացումը

Հոկտեմբեր 20, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?