Ճատրակ. Աշխարհի Բաժակի Մրցաշարք. Հայկ Մ. Մարտիրոսեանի Յաղթարշաւը Կը Շարունակուի

Սոչիի մէջ (Ռուսիա) տեղի ունեցող աշխարհի ճատրակի բաժակի մրցաշարքի ծիրին գծով, Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսեան (2648) վստահ յաղթանակով սկսաւ 1-8-րդ հանգրուանը:

Մարտիրոսեան, որ մրցեցաւ իրանցի Մամին Թապաթապայէի դէմ (2613), երէկ առաջին դասական մրցումին սեւ քարերով յաղթանակ մը արձանագրեց 61-րդ շարժումին:

Այսօր` երկուշաբթի, 26 յուլիսին անոնց միջեւ տեղի պիտի ունենայ երկրորդ դասական մրցումը:

Քառորդ աւարտականի իր տոմսը ապահովելու պարագային, հայրենի կրանտմասթըրին մրցակիցը պիտի ըլլայ Վլատիմիր Ֆետոսէեւ (Ռուսիա, 2696)-Վելիմիր Իվիչ (Սերպիա, 2581) մրցումին յաղթականը:

 

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )