Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախի Եւ Հայաստանի Ջրապաշարները` Ազրպէյճանաթուրքական Թիրախում

July 15, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՄԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ

Ջուրն աստիճանաբար վերածւում է աշխարհաքաղաքական զարգացումների գործօնի, բախումների եւ պատերազմների պատճառ դառնում: Արցախի ժողովրդի դէմ հրահրուած յարձակման մէջ ջրի գործօնը ծանրակշիռներից է եղել, ինչը փաստում են գործընթացները, որոնք այսօր իրականացնում է Ազրպէյճանն բռնագրաւուած տարածքներում: Հրադադարից ամիսներ անց այս երկիրը մեծ ծաւալի աշխատանքներ է տանում ջրային պաշարների եւ դրանց ենթակառուցուածքների ուղղութեամբ, այն դէպքում, երբ կարծես թէ Պաքուի համար առաջնային խնդիրը պէտք էր լինէր ազրպէյճանաբնակ գիւղերի վերականգնումը: Ազրպէյճանցիներն առաջին հերթին բռնագրաւուած տարածքներում սկսեցին փոքր ջրաելեկտրակայանների կառուցումը եւ գետերի հուների վրայ լայնածաւալ աշխատանքը: Վերջին օրերին էլ ծանր սարքերով շինարարական աշխատանքներ են սկսել Թարթառ գետի վրայ:

Ազրպէյճանը չի էլ թաքցնում տարածաշրջանի ջրային պաշարների կառավարումն իր ձեռքը վերցնելու ձգտումը: Պատերազմի օրերին վերջինիս զինուած ուժերը փորձում էին ամէն կերպ հասնել Սարսանգի ջրամբար, ինչը չյաջողուեց: Հայաստանի սահմանի գործողութիւններն էլ ունեն նոյն տրամաբանութիւնը եւ դրդապատճառը: Սիւնիքի եւ Գեղարքունիքի սահմանախախտման երկու դէպքում էլ թշնամու թիրախը ջրային պաշարներն են: Սիւնիքում փորձ է արւում վերահսկողութեան տակ վերցնել ամբողջ Սեւ լիճը, իսկ Գեղարքունիքում սահմանախախտման տարածքներում են յայտնուել մարզի սահմանամերձ գիւղերը ջրով ապահովող ամբարները:

Բնակավայրերը վերականգնելու փոխարէն` Քարվաճառում Թարթառ գետի հունի վրայ մեծածաւալ աշխատանքներ կատարելն արցախցիների մտահոգութիւնն առաջացրեց: Խօսակցութիւններ եղան, որ ազրպէյճանցիները ցանկանում են գետի հունը փոխել եւ ցամաքեցնել Արցախի Հանրապետութեան ամենամեծ ջրամբարը` Սարսանգը: Սակայն աշխարհագրական քարտէզն ուսումնասիրելիս այդ մտահոգութիւնները որոշակիօրէն փարատւում են:

Թարթառը Կուր գետի աւազանին պատկանող ամենաերկար` 200 քմ երկարութեամբ եւ ջրառատ գետն է, որի տարեկան հոսքը կազմում է մօտ 750 մլն խմ, եւ ունի մեծ ջրահաւաք աւազան (2650 քառ. քմ): Գետի միջին հոսանքները Լեռնային Արցախում են: Այն սկիզբ է առնում 3120 մ բարձրութեան վրայ եւ Կուր գետ թափւում 523 քմ հոսելուց յետոյ: Գետի հարթավայրային շրջանն սկսւում է Մատաղիս գիւղից: Թարթառի վրայ կառուցուած է մօտ 560 մլն խմ ջրատարողութեամբ Սարսանգի ջրամբարը եւ 50 հազար ք Վտ հզօրութեամբ ՀԷԿ-ը:

Բանն այն է, որ նոյն Սարսանգից ջուրը հոսում է նաեւ Ազրպէյճանի տարածք, եթէ Թարթառի հունը փոխուի, ապա կը ջրազրկուեն նաեւ ազրպէյճանական բնակավայրերը, իսկ գետի ջուրն այլ ճանապարհով Ազրպէյճան տանելն ահռելի գումարներ է պահանջում, քանի որ տասնեակ քիլոմեթրերի փապուղիներ պէտք է կառուցուեն: Չի բացառւում, որ գետի հունի վրայ կառուցւում է ջրամբար կամ պատնէշ` հերթական ՓՀԷԿ-ի համար: Ենթադրեալ կառոյցն Ազրպէյճանին հնարաւորութիւն կը տայ կառավարել դէպի Սարսանգ գնացող ջրերի հոսքը, ինչը լրացուցիչ լծակ կը լինի այդ ջրամբարից Ազրպէյճան հոսող ջրերի բացթողնման վրայ ազդելու համար:

Այսօր Ազրպէյճանի վերահսկողութեան տակ են անցել նաեւ Արփա եւ Որոտան գետերի ակունքները, ինչով հաւանական վտանգ է ստեղծւում Հայաստանի ռազմավարական ջրային պաշարի` Սեւանայ լճի համար, որը խոշորագոյնն է տարածաշրջանում: Հայաստանի արեւելեան հատուածում էլ Թուրքիան է սահմանափակում Արաքսի ամենախոշոր վտակ Ախուրեանի ջրային հոսքերը` նրա հունի վրայ կառուցելով ջրամբարներ:

Աշխարհում եւ, մասնաւորապէս, տարածաշրջանում ջրային պաշարների գործօնի մեծացումը մեզ համար հրամայական են դարձնում դրանց արդիւնաւէտ կառավարման ռազմավարութեան մշակումը եւ կեանքի կոչումը: Այն առաջին հերթին պէտք է ուղղուած լինի Հայաստանի տարածքում տարուայ ընթացքում ձեւաւորուող 6-7 միլիառ խմ ջրի արդիւնաւէտ օգտագործմանը: Այսօրուայ դրութեամբ Հայաստանը կարողանում է իր տարածքում պահել այդ ջրի ծաւալի առաւելագոյնը 2 միլիառ խմ-ն, իսկ մնացածը հոսում է նոյն Թուրքիա եւ Ազրպէյճան: Այս ռազմավարական խնդրի լուծման առաջին քայլը ջրամբարների կառուցումն է, երկրորդը` ոռոգման համակարգի արդիականացումը:

«Հայաստանի Հանրապետութիւն»

Նախորդը

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021-ի 7-րդ Թիւը

Յաջորդը

Լիբանանեան Կարճ Լուրեր

RelatedPosts

Հայաստան Ուխտագնացութեան Ժամանակ Հռոմի Պապը Ցեղասպանութեան Հարցով Հետեւեցաւ Իր Սրտի Կանչին, Ոչ Թէ Խորհրդատուներուն
Անդրադարձ

Թրքական Հետազօտական Կեդրոնը Բազմիցս Գովաբանած Է Փաշինեանը Եւ Քննադատած` Սփիւռքը

October 27, 2026
Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.