Լիբանանեան Պասքեթպոլ. Վաղը Կը Սկսին Աղջկանց Ֆայնըլ Ֆորի Մրցումները

Նախորդ շաբաթավերջին Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնի մամլոյ քարտուղարութիւնը հրապարակեց Լիբանանի աղջկանց պասքեթպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան կիսաւարտական հանգրուանի (ֆայնըլ ֆոր) մրցումներուն յայտագիրը, բնականաբար երբ կատարուեցան վերջին հանգրուանի մրցումները:

14-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն, ՀՄԸՄ Անթիլիաս, որ Մանարայի մէջ Ռիատիէն կրեց 81-32 արդիւնքով պարտութիւն մը (25-9, 40-19, 67-24 եւ 81-32), գրաւեց դասաւորման չորրորդ դիրքը:

Ֆայնըլ ֆորի մրցումներուն ՀՄԸՄ Անթիլիաս պիտի մրցի Ռիատիի դէմ (առաջին), մինչ Պէյրութ (2-րդ)` Հուփսի դէմ (3-րդ):

Պէյրութի եւ Հուփսի միջեւ առաջին մրցումը տեղի պիտի ունենայ վաղը` երեքշաբթի, 6 յուլիսին, երեկոյեան ժամը 18:00-ին, «Նուհատ Նաուֆալ» մարզահամալիրին մէջ (Զուք Միքայէլ):

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )