«Հայաստան» Դաշինքի Շնորհաւորական Ուղերձը Մայիսի 28-ի Առիթով

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւնների քաղաքացիներ,

Սփիւռքի եղբայրնե՛ր եւ քոյրե՛ր

Այսօր` Մայիսի 28-ին, որտեղ էլ որ գտնուելիս լինենք, մեր Եռագոյնն ենք բարձրացնում եւ ամէնից առաջ գլուխ խոնարհում` յարգելով 1918 թուականին Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայի մատոյցներում մեր ժողովրդի գոյութեան իրաւունքի համար թուրքական ցեղասպան հորդաների դէմ կենաց-մահու կռուի ելած եւ անուրանալի յաղթանակներ կերտած մեր փառահեղ նախնիների ու հերոսների լուսաւոր յիշատակը:

Ուղիղ 103 տարի առաջ, շուրջ 10 օր տեւած յամառ մարտերում, զինուորագրուած հայութիւնը ջարդեց ու պարտութեան մատնեց թուրքական բանակներին: Յաղթեցինք անհաւասար կռիւներում ու յաղթանակով հաւաստեցինք մեր ոչ միայն գոյութեան, այլեւ` պետականութեան իրաւունքը:

Այսօր 1918-ի յաղթանակները կերտողների օրինակով, մենք պէտք է վճռական լինենք` յանուն մեր ժողովրդի, յանուն Հայաստանի, յանուն Արցախի հետագայ գոյութեան իրաւունքի եւ վերընձիւղման:

Թշնամու գործակատարները կը տապալուե՛ն: Իսկ մենք կը շարունակենք մեր ստեղծագործ ընթացքը, այն պսակելով նոր յաղթանակներով ու նոր վերելքով:

Շնորհաւոր մայիս 28, շնորհաւոր Հայաստանի Հանրապետութեան տօնը:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )