Սպանիոյ Ֆութպոլի Բաժակի Մրցաշարք. Պարսելոնա Տիտղոսակիր` 31-րդ Անգամ Ըլլալով

Շաբաթ, 17 ապրիլին, «Էսթատիօ Տը Լա Քարթուխա» մարզադաշտին վրայ (Սեւիլլա) տեղի ունեցաւ Սպանիոյ ֆութպոլի բաժակի մրցաշարքին («Քոփա Տել Ռէյ») աւարտական ճակատումը, որուն ընթացքին իրարու դէմ ճակատեցան Պարսելոնա եւ Աթլեթիք Պիլպաօ:

Մրցումը աւարտեցաւ նետերլանտցի մարզիչ Ռոնալտ Քէօմանի գլխաւորած կազմին` Պարսելոնայի յաղթանակով, որ 4-0 արդիւնքով պարտութեան մատնեց պիլպաոյեան կազմը:

Յաղթական կազմին կոլերը նշանակեցին Անթուան Կրիզման (60-րդ), Ֆրենքի Տը Եոնկ (63-րդ) եւ Լիոնել Մեսսի (68-րդ եւ 72-րդ):

Այսպիսով, Պարսելոնա ֆութպոլի իր պատմութեան մէջ 31-րդ անգամ ըլլալով տիրացաւ այս մրցաշարքի տիտղոսին:

Քաթալոնական կազմը վերջին անգամ այս տիտղոսին տիրացած էր 2018-ին:

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )