Պարսելոնա Մեսսիին Առաջարկեց Նոր Պայմանագիր, Սակայն` Աշխատավարձի Կրճատումով

Պարսելոնայի նորընտիր նախագահ Խուան Լափորթա նոր պայմանագիր մը առաջարկեց ակումբի խմբապետ Լիոնել Մեսսիին, սակայն` աշխատավարձի կրճատումով, այս մասին յայտնեց «Մունտօ-Տեփորթիւօ»:

Քաթալոնական ակումբին ղեկավարութիւնը 33 տարեկան ֆութպոլիստին խոստացաւ տնտեսական ճգնաժամի յաղթահարումէն ետք բաձրացնել աշխատավարձը: Մեսսիին առաջարկուեցաւ նաեւ ստանձնել ակումբին դեսպանի պաշտօնը` ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը աւարտելէ ետք:

Իր կազմին մէջ պահելու համար Մեսսին, Լափորթա պատրաստ է նաեւ ամէն գնով իրականացնելու, Պորուսիա Տորթմունտի նորվեկիացի յառաջապահ Էրլինկ Հաալանտի փոխանցումը:

Նշենք, որ արժանթինցի Պարսելոնայի հետ Մեսսիի պայմանագրութիւնը նախատեսուած է մինչեւ այս տարեշրջանի աւարտը:

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )