Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Այս Տղաների Սխրանքն Է, Որ Մեզ Յոյս Է Տալիս Արցախը Պահել Եւ Զարգացնել

April 8, 2021
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Արցախի Քերոլայն Քոքսի անուան վերականգնողական կենտրոնում կամաւորական հիմունքներով աշխատանքի է անցել Օշին Տինկիզեանը: Նա ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութիւնից է եւ Լիբանանի Պէյրութ քաղաքի`  Լիբանանահայ օգնութեան խաչի «Արաքսի Պուլղուլճեան» ընկերաբժշկական կենտրոնի ու «Ռազմիկ Պէօճեքեան» սեփական դարմանատան ֆիզիոթերափիսթ: Ստորեւ ներկայացնում ենք «Ապառաժ»-ի հարցազրոյցը նրա հետ:

«ԱՊԱՌԱԺ».- Ինչպէ՞ս որոշեցիք գալ Արցախ:

ՕՇԻՆ ՏԻՆԿԻԶԵԱՆ.- Արցախեան վերջին պատերազմի առաջին օրուանից որոշել էի, որ պէտք է մեկնեմ Արցախ, որպէսզի մասնագիտական գիտելիքներս ծառայեցնեմ ի շահ հայրենիքի եւ օգնեմ վիրաւորներին: Ցաւօք սրտի, չստացուեց, որովհետեւ չկար այն ճանապարհային քարտէզը, որը պէտք էր ուղղորդեր ինձ դէպի Արցախ:

Սակայն երբ ՀՅԴ Բիւրոյի Երիիտասարդական գրասենեակը հանդէս եկաւ Արցախի օժանդակութեան ծրագրով, ես մեծ ուրախութեամբ արձագանգեցի եւ պատրաստակամութիւն յայտնեցի կամաւոր հիմունքներով օգնել պատերազմում վիրաւորուած մեր զինուորներին, քանի որ արդէն աւարտել եմ եւ աշխատելու փորձ ունէի:

«Ա.».- Որտե՞ղ էք աշխատում Լիբանանում,  ինչքա՞ն ժամանակ է արդէն, որ աշխատում էք:

Օ. Տ.- Արդէն 3 տարի է` ինչ աւարտել եմ ուսումս եւ աշխատում եմ Պէյրութի  2 տարբեր կենտրոններում` Լիբանանահայ օգնութեան խաչի «Արաքսի Պուլղուլճեան» ընկերաբժշկական կենտրոնում եւ «Ռազմիկ Պէօճեքեան» սեփական դարմանատնում  որպէս ֆիզիոթերափիսթ:

«Ա.».- Գիտէի՞ք մինչ այս Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասին:

Օ. Տ.- Ճիշդն ասած` մինչեւ Հայաստան գալս չէի լսել այդ կենտրոնի մասին: Պէտք է ասեմ, որ բաւականին տպաւորուած եմ այդ կենտրոնով: Շատ զարգացած, բազմաբնոյթ եւ լայն հնարաւորութիւններով կենտրոն է:

«Ա.».- Ո՞ւմ հետ էք այստեղ աշխատում, որո՞նք են ձեր հիւանդները:

Օ. Տ.- Հիմնականում պատերազմում վիրաւորուած զինուորների հետ եմ աշխատում: Բաւականութիւն եմ զգում եւ ոգեւորւում եմ նրանց հետ աշխատելով:

«Ա.».- Իսկ ի՞նչն է յատկապէս ոգեւորում ձեզ:

Օ. Տ.- Նրանց հետ աշխատելու ժամանակ լսում եմ նրանց պատմութիւնները: Գիտէ՞ք` նրանք բոլորն էլ իսկապէս հերոսներ են: Նրանք թէեւ անցել են դժոխքի միջով, բայց ոչ միայն յուսահատուած չեն, այլեւ վճռականութեամբ են լցուած` ետ բերել կորցրածը: Այս տղաների սխրանքն է, որ մեզ յոյս է տալիս Արցախը պահել եւ զարգացնել:

«Ապառաժ»-ը զրուցել է պատերազմում վիրաւորուած զինուորներից մէկի հետ, ով բուժւում է Քերոլայն Քոքսի անուան վերականգնողական կենտրոնում: Նա  նշեց, որ Օշինը շատ լաւ մասնագէտ է եւ  իրենց  շատ է օգնում վերականգնողական բուժման ընթացքում:

Իսկ Քերոլայն Քոքսի անուան վերականգնողական կենտրոնի աշխաատակիցները «համեստ», «կիրթ», «հոգատար», «շատ պատրաստակամ», «աշխատասէր», «չափից շատ կարգապահ» բառերով են նկարագրում Օշին Տինկիզեանին եւ աւելացնում, որ շատ հեշտ է մտերմացել իրենց հետ, իսկ իւրաքանչիւր հիւանդի անհատական մօտեցում է ցուցաբերում եւ ընկերանում նրանց հետ, ինչը կարեւոր գործօն է նրանց վերականգնողական բուժման ընթացքում:

26 մարտ 2021

Նախորդը

Հայրենի Յուշեր (9)

Յաջորդը

«Նորարար Մշակոյթի Ծրագիր»

RelatedPosts

«Իրաւունք Չունենք Յուսահատուելու»
Հարցազրոյց

«Իրաւունք Չունենք Յուսահատուելու»

January 12, 2026
«Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛ունենայ, Բնականոնացում Չէ, Այլ Պարտադրուած Ընդունում` Հայաստանի Այլասերման. Այսպէս Մնալը Անձնասպանութիւն Է» Շեշտեց Յ. Բագրատունի
Հարցազրոյց

«Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛ունենայ, Բնականոնացում Չէ, Այլ Պարտադրուած Ընդունում` Հայաստանի Այլասերման. Այսպէս Մնալը Անձնասպանութիւն Է» Շեշտեց Յ. Բագրատունի

January 10, 2026
Երուանդ Հաւարեանի «Rewind» (Վերադարձ) Խորագիրով Անհատական Ցուցահանդէս
Հարցազրոյց

Լիբանանեան Կարեւոր Դէմքեր. Անմահացուցած Երուանդ Հաւարեանին Հետ

December 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.