Երէկ` չորեքշաբթի, 17 մարտին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի սպանացի գլխաւոր մարզիչ Խոաքին Քափարոս հրապարակեց ազգային հաւաքականի ընդլայնուած կազմը, որուն մաս կը կազմեն` 31 ֆութպոլիստներ:
Ինչպէս ծանօթ է, Հայաստան 25, 28 եւ 31 մարտին 2022-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ երեք մրցում ունի կատարելիք, յաջորդաբար` Լիխթնշթայնի, Իսլանտայի եւ Ռումանիոյ դէմ:
Առաջին անգամ ըլլալով հաւաքական հրաւիրուեցան ռուսական Քրասնոտարի 20 տարեկան միջնապահ Էդուարդ Սպերցեան, Վանաձորի Լոռիի խաղացող Արամ Քոչարեան, Ուրարտուի 17 տարեկան յետսապահ Էրիկ Սիմոնեան եւ Հայաստանի Ա. դասակարգին մէջ հանդէս եկող Երեւանի բանակայիններու յառաջապահ Ժիրայր Շաղոյեան:
Տեւական ընդմիջումէ ետք հաւաքական հրաւիրուեցան Երեւանի Նոայի խաղացողներ Ժոաօ Ժորտի Մոնրոյ Արարատ եւ Պետրոս Աւետիսեան, ինչպէս նաեւ Ուրարտուի նորեկ Արթուր Միրանեան:
Վնասուածքի պատճառով հաւաքականին պիտի չմիանան խմբապետ Հենրիխ Մխիթարեան եւ ռուսական Խիմքիի միջնապահ Արշակ Կորեան:
Ստորեւ` Քափարոսի հրապարակած կազմը.
Բերդապահներ. Դաւիթ Եուրչենքօ (Ալաշկերտ), Անաթոլի Այվազով եւ Արսէն Բեգլարեան (Ուրարտու):
Յետսապահներ. Յովհաննէս Համբարձումեան (Անորթոսիս, Կիպրոս), Կամօ Յովհաննիսեան (Քայրաթ, Ղազախստան), Վարազդատ Հարոյեան (Ասթանա, Ղազախստան), Անտրէ Քալիսիր (Ափոլոն Սմիրնիս, Յունաստան), Արման Յովհաննիսեան (Փիւնիկ), Տարօն Ոսկանեան (Ալաշկերտ), Սերոբ Գրիգորեան (Փիւնիկ), Հայկ Իշխանեան (Շիրակ), Ժոաօ Ժորտի Մոնրոյ Արարատ (Նոա), Էրիկ Սիմոնեան եւ Յակոբ Յակոբեան (Ուրարտու):
Միջնապահներ. Էտկար Բաբայեան (Ռիկա, Լաթվիա), Գէորգ Ղազարեան (Լամիա, Յունաստան), Տիգրան Բարսեղեան (Ասթանա, Ղազախստան), Վահան Բիչախչեան (Ժիլինա, Սլովաքիա), Խորէն Բայրամեան (Ռոսթով, Ռուսիա), Սոլոմոն Իմէ Ուտօ (Շախտիոր Քարականտա, Ղազախստան), Էդուարդ Սպերցեան (Քրասնոտար, Ռուսիա), Արտակ Գրիգորեան (Արարատ), Եուրի Գարեգինեան (Նոա), Պետրոս Աւետիսեան (Նոա), Արամ Քոչարեան (Լոռի) եւ Ժիրայր Շաղոյեան (Երեւանի բանակայիններ):
Յառաջապահներ. Սարգիս Ադամեան (Հոֆընհայմ, Գերմանիա), Ալեքսանտր Կարապետեան (Արարատ Արմենիա) եւ Արթուր Միրանեան (Ուրարտու):