Թենիս. Նաոմի Օսաքա Բարձրացաւ 2-րդ Դիրք

Թենիսի միջազգային ֆետերասիոնը երէկ հրապարակեց տղոց եւ աղջկանց միջազգային նոր դասաւորումը:

Աղջկանց դասաւորման պարագլուխի դիրքին վրայ կը գտնուի աւստրալիացի Էշլի Պարթի:

Նախորդ շաբաթավերջին, Աւստրալիոյ կրան շլեմի միջազգային տիտղոսին տիրացած ճափոնցի Նաոմի Օսաքա բարձրացաւ 2-րդ դիրք, մինչ 3-րդ դիրք նահանջեց ռումանացի Սիմոնա Հալեփ:

Ռուսահայ Մարկարիթա Գասպարեան կը գտնուի 129-րդ դիրքին վրայ (նախապէս` 127-րդ):

Ինչ կը վերաբերի տղոց դասաւորման, առաջին դիրքին վրայ կը շարունակէ մնալ սերպ Նովաք Ճոքովիչ:

Անոր ետին յաջորդաբար 2-րդ եւ 3-րդ դիրքերը կը գրաւեն սպանացի Ռաֆայէլ Նատալ եւ ռուս Տանիիլ Մետվետեւ:

Ռուսահայ Կարէն Խաչանով 20-րդ դիրքէն նահանջեց 21-րդ դիրք:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )