Պատմութեան Առաջին Միջնապահը, Որ 100 Կոլ Կը Նշանակէ «Լա Լիկա»-Ին Մէջ

Աթլեթիք Պիլպաոյի միջնապահ Ռաուլ Կարսիա Կեթաֆէի դէմ տեղի ունեցած Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան («Լա Լիկա») 20-րդ հանգրուանի մրցումին տուպլէ մը իրագործելով (5-1) հաստատեց մրցանիշ մը, այս մասին յայտնեց «Օփթա»:

34 տարեկան սպանացին առաջին միջնապահն է, որ 21-րդ դարուն 100 կոլ կը նշանակէ «Լա Լիկա»-ին մէջ:

Ան 54 կոլ նշանակեց Աթլեթիք Պիլպաոյի հետ, 26 կոլ` Աթլեթիքօ Մատրիտի հետ, իսկ 20 կոլ` Օսասունայի հետ:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )