Ըմբշամարտ. Աշխարհի Բաժակի Անհատական Մրցաշարք. Հայաստան Իր Մասնակցութիւնը Կը Բերէ Ազատ Ոճի 8 Ըմբիշով

12-18 դեկտեմբերին Սերպիոյ մայրաքաղաք Պելկրատի մէջ տեղի պիտի ունենայ աշխարհի ըմբշամարտի բաժակի անհատական մրցաշարքը:

Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնը յայտնեց, որ այս մրցաշարքին Հայաստանը պիտի ներկայացնեն ազատ ոճի 8 ըմբիշներ:

Այդ ըմբիշներն են` Արսէն Յարութիւնեան (57 քկ), Ռազմիկ Պապիկեան (61 քկ), Վազգէն Թեւանեան (65 քկ), Արման Անդրէասեան (70 քկ), Հրայր Ալիխանեան (74 քկ), Արման Աւագեան (79 քկ), Յովհաննէս Մխիթարեան (86 քկ), Յովհաննէս Մաղաքեան (125 քկ):

Նշենք, որ հաւաքականը իր ուսումնամարզական վերջին հաւաքին սկսաւ նախորդ 30 նոյեմբերին` Օլիմփիաւանի մէջ:

 

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )