Քաթալոնիական Պարսելոնա ակումբը, հանդիսացաւ աշխարհի առաջին մարզական ակումբը, որը 10 միլիոն բաժանորդ ունի «YouTube»-ի վրայ, այս գծով յայտնեց ակումբին մամլոյ քարտուղարութիւնը:
«YouTube»-ը ակումբին պիտի շնորհէ՝ «Ադամանթէ Կոճակ» անուանումը, այդ նուաճումին համար:
Քաթալոնիացիներուն գերազանցող միակ մարզական ալիքը պասքեթպոլի ազգային միութիւնն է, որ ունի՝ 14,7 միլիոն բաժանորդ։
Պարսելոնայի ակումբը «YouTube»-ի վրայ կը գործէ 2006-էն ի վեր եւ ունի ժամական 65 միլիոն դիտորդ:
Անոր ետին երկրորդ դիրքին վրայ կը գտնուի՝ Ռէալ Մատրիտ, որ ունի 5,92 միլիոն բաժանորդ: