Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութենէն կը տեղեկանանք, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հաւաքականը փայլուն արդիւնքներ արձանագրած է Մոլտովայի միջազգային մրցաշարքին:
Ոսկի մետալներու տիրացած են Մանուէլ Խնձրցեան (57 քկ), Դաւիթ Գէորգեան (74 քկ), Յովիկ Աղբալեան (79 քկ), Սերկէյ Սարգսեան (92 քկ) եւ Մարտին Սիմոնեան (125 քկ):
Իսկ պրոնզէ մետալակիր դարձած են Սերոբ Սերոբեան եւ Նարեկ Յարութիւնեան (70 քկ):
Նշենք, որ հաւաքականին աւագ մարզիչն է Աւետիք Վարդանեան: