«Լա Լիկա». Պարսելոնա Ռէալ Մատրիտէն Խլեց Պարագլուխի Դիրքը

Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Լա լիկա»-ի 25-րդ հանգրուանին արձանագրուած արդիւնքներուն լոյսին տակ, դասաւորման յառաջատարը դարձաւ Պարսելոնա, որ Ռէալ Մատրիտէն խլեց պարագլուխի դիրքը` երկու կէտի առաւելութիւն մը ունենալով անոր վրայ:

Ռէալ Մատրիտ, որ հիւրը եղաւ Լեվանթէի (այժմ 10-րդ), նուազագոյն հաշիւով պարտութիւն մը կրելով, նահանջեց երկրորդ դիրք: Մրցումին միակ կոլը նշանակեց Խոսէ Լուիս Մորալես (79-րդ):

Այս պարտութիւնը Ռէալի համար եղաւ տարեշրջանի երկրորդը:

Պարսելոնա, որ կրած է չորս պարտութիւն, 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնելով Էյպարին (16-րդ), յաջողեցաւ վերստին բարձրանալ առաջին դիրք:

Լիոնել Մեսսի

Պարսայի այս յաղթանակը կերտեց Լիոնել Մեսսի, որ նշանակեց չորս կոլ (14-րդ, 37-րդ, 40-րդ, 87-րդ): Վերջին կոլը նշանակեց պրազիլցի Արթուր Ռամոս (89-րդ):

Մեսսի իր իրագործած այս «փոքեր»-ով (չորս կոլ) գերազանցեց ակումբին նախկին յառաջապահին` Սեսար Ռոտրիկեսին (4 «փոքեր»):

«Լա լիկա»-ի պատմութեան մէջ, «փոքեր-ի մրցանիշով Մեսսիին կը գերազանցեն Տելմօ Սարա (Աթլեթիքօ Մատրիտ, 8) եւ Քրիսթիանօ Ռոնալտօ (7):

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )