Թանզանիան Ներկայացնող Առաջին Ֆութպոլիստը` «Փրեմիեր Լիկ»-ի Պատմութեան Մէջ

Անգլիական Ասթոն Վիլա պելճիքական Կենք ակումբէն գնեց թանզանիացի յառաջապահ Մպվանա Սամաթան` անոր փոխանցման համար վճարելով 11,7 միլիոն եւրօ: 27 տարեկան ֆութպոլիստը կնքեց 4,5 տարուան պայմանագրութիւն մը:

Այսպիսով, ան հանդիսացաւ Թանզանիան ներկայացնող առաջին ֆութպոլիստը` «Փրեմիեր լիկ»-ին մէջ:

2016-ին Կենքին միացած Սամաթա Պելճիքայի այս տարեշրջանի ընթացիկ ախոյեանութեան 20 մրցումի ընթացքին նշանակեց 7 կոլ:

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )