Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Անցանկալի Զարգացումները Կանխելու Համար Միջպետական Մակարդակով Երկուստեք Քայլեր Պէտք Է Ձեռնարկուեն. Մելքոնեան

Յունիս 21, 2019
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Յունիսի 6-ին Վրաստանի սահմանապահները թոյլ չէին տուել, որ Հայաստանի Գիտութիւնների ազգային ականդեմիայի Պատմութեան հիմնարկի տնօրէն Աշոտ Մելքոնեանը հատի թուրք-վրացական սահմանը:

Մելքոնեանն ինքնաթիռով Երեւանից մեկնել էր Վան, այնտեղից` Կիլիկիա, իսկ յետ վերադառնալիս եղել է մեքենայով: Կարծախի վրացական անցակէտի աշխատակիցները Մելքոնեանին երկար սպասեցնելուց յետոյ ստորագրման համար ներկայացրել են թղթեր այն մասին, որ վերջինիս մուտքը Վրաստան արգելուած է: Հարցը լուծուել է միայն այն ժամանակ, երբ միջամտել է Վրաստանում Հայաստանի դեսպանութիւնը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը:

Վրաստան մուտք գործելու անսպասելի արգելքի եւ դրա հնարաւոր դրդապատճառների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Աշոտ Մելքոնեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն մելքոնեան, ո՞րն էր վրաստան մուտք գործելու արգելքի պատճառը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Խումբ էի տարել Արեւմտեան Հայաստան եւ վերադարձը պէտք էր լինէր Ջաւախքով, այսինքն` Վրաստանի Հանրապետութեան տարածքով: Յունիսի 6-ի երեկոյեան` 22:00-ի սահմաններում էր, երբ հասանք, ինձ կանգնեցրին, անձնագիրս պահանջեցին, ապա սպասեցնելուց յետոյ, վերադարձան եւ ասացին, որ իմ մուտքը Վրաստան արգելւում է: Պահանջեցին, որպէսզի նորից վերադառնամ Թուրքիայի Հանրապետութեան տարածք, ստիպուած` վերադարձայ, որից յետոյ, տարբեր միջամտութիւնների արդիւնքում կարողացայ տարանցիկ Հայաստան հասնել:

Հ.- Իսկ ինչպէ՞ս պատճառաբանեցին դա Վրաստանի անցակէտում:

Պ.- Ինձ մի թուղթ տուեցին` յայտնելով, որ սահմանին իմ անձի եւ ուղեւորութեանս մասին սխալ տեղեկութիւն եմ տուել, որի պատճառով էլ մուտքս արգելւում է: Արեւմտեան Հայաստան մեկնած մեր խմբի անդամների մէջ կային նաեւ պատգամաւորներ, մասնաւորապէս` Թագուհի Թովմասեանը, որը կապ հաստատեց արտաքին գործերի նախարարութեան հետ եւ կարողացաւ խնդիրը լուծել, որպէսզի ինձ գոնէ տարանցման իրաւունք տրամադրեն եւ Վրաստանի Հանրապետութեան տարածքով վերադառնամ Հայաստան: Հակառակ դէպքում, մնում էր Կարսով վերադառնալ կա՛մ Անգարա, կա՛մ Պոլիս, այնտեղից օդանաւով` Մոսկուայով կամ Քիեւով վերադառնալ Հայաստան, հասկանալի է` դա ֆինանսական առումով խնդիր էր, հոգեբանական կողմը էլ չեմ ասում:

Հ.- Առաջի՞ն անգամ էիք նման միջադէպի հանդիպում:

Պ.- Ես աշխարհի 40 երկրներում եմ եղել, եւ չի եղել որեւէ երկիր, որ ինձ մուտքի վիզա չտայ, արգելք երբեւէ չի եղել: Ինձ համար յատկապէս շատ ցաւալի է, որ իմ հայրենի Ջաւախք գնալն է նման խնդիր դառնում: Առաւել եւս, որ 2012 թուականից Ախալքալաքի պատուաւոր քաղաքացի եմ: Ես միշտ հանդէս եմ եկել հայ-վրացական բարեկամութեան անհրաժեշտութեան գիտակցումով: Վրաստանի Պատմութեան հիմնարկի աշխատակիցները վերջերս երկու անգամ եղան Երեւանում, համագործակցութեան պայմանագիր ենք նախապատրաստել, որին Վրաստանի դեսպանատունը դրական է արձագանգել: Ինչեւէ, ինձ համար ուղղակի անհասկանալի էր, թէ ինչո՛վ էր պայմանաւորուած իրենց այդ քայլը:

Հ.- Հայաստան վերադառնալուց յետոյ չհետաքրքրուեցի՞ք, թէ իրականում ի՛նչն էր եղել պատճառը, գուցէ իսկապէս թիւրիմացութիւն էր տեղի ունեցել:

Պ.- Վրաստանում գործող հայկական լրատուամիջոցներից «Ճենիւզ»-ը հարցում էր կատարել ներքին գործերի նախարարութիւն եւ այնտեղ էլ են վկայակոչել նոյն բանը` յայտնելով, թէ իբր սխալ տեղեկութիւն եմ տուել իմ անձի վերաբերեալ: Ի՞նչ սխալ տեղեկութիւն տալու, եթէ անձնագիրս ձեռքիս էր: Պարզապէս վերջին երկու ամիսներին, փետրուարից սկսած, երբ եղբայրս շատ ծանր հիւանդացաւ անբուժելի հիւանդութեամբ, գիտէի, որ իրեն շատ քիչ ժամանակ է մնացել: Եւ փետրուարի 4-ից` ամէն շաբաթ եւ կիրակի գնում, այցելում էի նրան եւ վերադառնում. աշխատանքից յետոյ գնում էի, կիրակի վերադառնում: Ըստ երեւոյթին`, հաշուարկել են, որ յաճախակի եմ գնում, դրա տակ ինչ-որ վտանգ են տեսել եւ փորձել զգուշանալ:

Հ.- Ձեր յաջորդ այցելութիւնը վրաստան երբ է՞ք նախատեսել: Ի՞նչ էք կարծում` անարգել կ՛անցնէ՞ք:

Պ.- Դեռ չգիտեմ` ի՛նչ կը լինի: Ես տարանցիկ վիզայով անցայ եւ պարզ չեղաւ` կարո՞ղ եմ անցնել յաջորդ անգամ, թէ` ո՛չ: Սահմանի վրայ հարցրեցի, թէ սա վերջի՞նն է, իրենք ասեցին, որ իրաւասու չեն ինձ պատասխանել, որովհետեւ չգիտեն: Ներքին գործերի նախարարութեան  խնդիրն է սա:

Հ.- Յայտնի է, որ դուք առաջին անձը չէք, որի մուտքը վրաստան արգելուած է: հայաստանում ապրող վիրահայերի «Սեւ ցուցակ»-ի թիւը գնալով մեծանում է:

Պ.- Այո՛, ցաւօք սրտի, ծնունդով ջաւախեցի մի շարք մտաւորականներ այսօր զրկուած են իրենց ծննդավայր մեկնելու հնարաւորութիւնից: Նրանց նկատմամբ ինչ-որ զգուշաւոր քաղաքականութիւն է իրականացւում, որն արդարացուած չէ: Մեր այցելութիւնների մէջ հակավրացական գործողութիւններ տեսնելը, էլ չեմ ասում` անջատողականութեան մասին խօսելն առնուազն տարօրինակ է:

Հ.- Այս ուղղութեամբ ինչ-որ քայլեր նախատեսու՞մ էք:

Պ.- Մեր դեսպանատունը զբաղւում է այս հարցով: Արտաքին գործերին նախարարութիւնից էլ խոստացել են, որ հետամուտ են լինելու` հասկանալու համար, թէ ի՛նչն է պատճառը: Ըստ երեւոյթին, որոշակի միտում է նկատւում, սա մտածուած քայլ էր, որովհետեւ երբ ես իրենց հարցրեցի` դուք գիտէ՞ք, որ ես Ախալքալաքի պատուաւոր քաղաքացի եմ, գիտէին, իրենք շատ լաւ գիտէին, թէ ես ո՛վ եմ: Այդ կոչմանն ընդամէնը երեք մարդ է արժանացել, ես եմ, շարժապատկերի մասնագէտ Յարութիւն Խաչատրեանն է եւ թատերագիր Կարինէ Խոդիկեանը:

Հ.- Տարիներ առաջ, երբ այս ամէնը սկսուեց, շատերը մտածում էին, որ նախկին նախագահ Միխայիլ սահակաշվիլիի վարած քաղաքականութեան պատճառով է: Այսօր Սահակաշվիլին չկայ, բայց կարծես թէ մօտեցումը նոյնն է. միայն 2019 թուականին արդէն երկրորդ դէպքն է գրանցւում:

Պ.- Սահակաշվիլու հեռանալուց յետոյ, ի հարկէ, բաւական մեղմացել էր մթնոլորտը, կարծես թէ բնական բարեկամական հունով էր ամէն ինչ ընթանում: Պարզւում է` այնքան էլ այդպէս չէ: Յամենայն դէպս ինձ համար վերջին շրջանում նրանց այդ քայլերն անհասկանալի ու տարօրինակ են: Անցանկալի զարգացումները կանխելու նպատակով երկուստեք քայլեր պէտք է ձեռնարկուեն միջպետական մակարդակով:

Հ.- Այնուամենայնիւ, միջպետական մակարդակով խնդիրը բարձրաձայնելու կարիք տեսնու՞մ էք:

Պ.- Կարծում եմ, որ միջպետական մակարդակով անպայման պէտք է բարձրաձայնել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Վրաստան առաջին այցի ժամանակ, մասնաւորապէս Ջաւախք այցի ժամանակ յստակ նշուեց, որ մեր խնդիրը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ վստահութեան մթնոլորտ ստեղծելն է: Այդ ուղղութեամբ մենք աշխատել ենք, բայց ես խորապէս համոզուած եմ, որ վարչապետի այդ պնդումը, ցաւօք սրտի, դեռ չկայ. մեր երկու ժողովուրդների միջեւ վստահութիւն գոյութիւն չունի: Երկուստեք պէտք է մէկընդմիշտ վերացուի այդ կասկածամտութիւնը, որովհետեւ ես խորապէս համոզուած եմ, որ երկու ժողովուրդների միջեւ խնդրի ծագումը կը նշանակի երկու քրիստոնեայ ժողովուրդների վերջը: Հայաստանը եւ Վրաստանը դատապարտուած են կողք-կողքի լինելու, որովհետեւ, մեղմ ասած, բարեկամական ազգերով եւ երկրներով չենք շրջապատուած: Վրաց հասարակութեան մէջ էլ մեր գործընկերներն այդ խնդիրը յստակ պատկերացնում են, եւ նրանք էլ են միակարծիք: Նման միջադէպերի հետ կապուած` ես չեմ բացառում նաեւ վերջին շրջանում ազրպէյճանական ազդեցութեան ուժեղացումը Վրաստանի Հանրապետութիւնում, սա եւս կարող էր իր բացասական անդրադարձն ունենալ:

 

19 յունիսին Վրաստանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան մամլոյ ծառայութիւնը տեղեկացուցած է, որ Վրաստանի պատկան մարմիններէն ստացած է տեղեկութիւն, որ 6 յունիսին թուրք-վրացական Կարծախի անցակէտին մէջ Աշոտ Մելքոնեանի` Վրաստան մուտքի հետ կապուած խնդիրը յառաջացած էր թեքնիք սխալի պատճառով, եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի Աշոտ Մելքոնեանը կրնայ անարգել մտնել Վրաստանի տարածք:

ԽՄԲ.

Նախորդը

Մեր Ժամանակը Այսպէս Բաներ Չկային…

Յաջորդը

Պուրճ Համուտի Ընդհանուր Մաքրութեան Նախաձեռնութեան Արշաւին Ընդառաջ. Լեռնալիբանանի Նահանգապետ Մոհամետ Մըքքաուի Եւ Մեթնի Գաւառապետ Մարլեն Հատտատ Այցելեցին Պուրճ Համուտ

RelatedPosts

«Եթէ Մի Օր Չունենամ Այն Միջոցները, Որ Չկարողանամ Օգնել Երեխաներին, Պարտուած Կը Զգամ Ինձ». Արմինէ Յովհաննիսեան
Հարցազրոյց

«Եթէ Մի Օր Չունենամ Այն Միջոցները, Որ Չկարողանամ Օգնել Երեխաներին, Պարտուած Կը Զգամ Ինձ». Արմինէ Յովհաննիսեան

Յունիս 24, 2025
«Այս Աշխատանքը Միայն Համերգ Մը Չէ, Այլ` Ապացոյց Մը, Որ Մեր Մշակոյթը Կրնայ Նոր Ձեւերով Շարունակել Ապրիլ` Առանց Իր Հոգին Կորսնցնելու», «Ազդակ»-Ին Կ՛ըսէ Սէրուժ Պաղտասարեան
Հարցազրոյց

«Այս Աշխատանքը Միայն Համերգ Մը Չէ, Այլ` Ապացոյց Մը, Որ Մեր Մշակոյթը Կրնայ Նոր Ձեւերով Շարունակել Ապրիլ` Առանց Իր Հոգին Կորսնցնելու», «Ազդակ»-Ին Կ՛ըսէ Սէրուժ Պաղտասարեան

Յունիս 20, 2025
«Պուրճ Համուտի Մէջ Սորվեցայ Մարդասիրութիւնն Ու Ազգասիրութիւնը, Իսկ Մեր Առաքելութեան Նպատակը Բոլորին Ծառայելն Է»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթոր Վաչէ Վասիլեան
Հարցազրոյց

«Պուրճ Համուտի Մէջ Սորվեցայ Մարդասիրութիւնն Ու Ազգասիրութիւնը, Իսկ Մեր Առաքելութեան Նպատակը Բոլորին Ծառայելն Է» «Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթոր Վաչէ Վասիլեան

Յունիս 13, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?