ՃԵՆԻ ԹՈՐՈՍԵԱՆ
Ման կը գայի ճամբու եզրին,
Շերտ մը թղթի կանգ առ. ասեց,
Վերցրի դրան սարսափագին,
Թուրք մա՛հարկու նայում էր ինձ:
Ա՜յ խեղճ սուլթան տմարդ թուրքին,
Արիւնարբու ոսոխն հային,
Մէկուկէս միլիոնը չեմ մոռացել,
Նզովից արմատ կ՛ուզեմ թողել:
Եղեռնագործ, նեղմիտ, չա՛ր թուրք,
դարձրիր շէներն աւերակոյտ,
Դու մեզ տարիր կառափնարան,
Մթագնեցիր մեր ապագան:
Կին, երեխէք զոհեր լցրիր,
Վայրագութիւն շատ արեցիր,
Դո՛ւ որոշեցիր, մոլուցքովդ դաժան,
էս ո՜ղջ աշխարհում հայը լինի բաժան:
Քո եաթաղանից, մենք դեռ չենք վախել,
Կախաղաններից, մենք չենք սարսափել,
Կամք յոյս ու միտք, հաւատքն անշէջ,
Արարատ փարոսն արեց սրտատենչ: