Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ձեզ Պէտք Է Մինչեւ Վերջին Մարդը Ոչնչացնենք. Մարաղայի Ցեղասպանութիւնը` Ականատեսի Վկայութեամբ

Ապրիլ 12, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ

27 տարի առաջ ազրպէյճանական զինուած ուժերի եւ ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղում իրականացրել են մարդկութեան պատմութեան մէջ ամենադաժան ու անմարդկային ոճրագործութիւններից մէկը. 1992թ. ապրիլի 10-ին ներխուժելով Մարաղա` մի քանի ժամուայ ընթացքում նրանք աւերել ու հրկիզել են գիւղը` այն հաւասարեցնելով հողին, իսկ խաղաղ բնակչութեանը դաժանաբար ու կտտանքների ենթարկելով սպաննել, ողջակիզել եւ մասնատել, մի մասին էլ գերեվարել ու տարել անյայտ ուղղութեամբ: Ողբերգութիւնից անմիջապէս յետոյ գիւղ ժամանած Մեծն Բրիտանիայի Լորտերի պալատի փոխխօսնակ Քերոլայն Քոքսը Մարաղայում կոտորածն անուանել է «Ժամանակակից Գողգոթա, միայն թէ` շատ աւելի դժոխային»:

Կոտորածից հրաշքով փրկուած անձանց վկայութիւնները կասկած չեն թողնում, որ Մարաղայում կատարուածը ցեղասպանութիւն էր: Ցեղասպանութիւն, որը մնացել է անպատիժ ու չդատապարտուած:

Անմարդկային այս ոճրագործութեան ու դաժանութիւնների միջով են անցել նաեւ Մարաղայում ծնուած ու ապրած Կարինէ Պօղոսեանն ու նրա ընտանիքը: Կարինէն յիշում է, որ «Սումկայիթից» յետոյ անընդհատ միջադէպեր էին տեղի ունենում. «Նրանք դաշտերից անասուն էին գողանում կամ մեր վարորդներին բռնում, մեքենաները ձեռքներից վերցնում: Անընդհատ լարուած ենք եղել: Մէկ ասում էին յարձակուել են ֆերմայի վրայ, յաջորդ անգամ` խաղողի այգիները մշակողների. անընդհատ յարձակումներ ու միջադէպեր էին լինում: Առաջին զոհը 1991թ. աշնանն էր. աշնանացանի ժամանակ թրաքթորիսթին հէնց իր թրաքթորի ղեկին կրակել ու սպաննել են: Առաջին ռմբակոծութիւնը եղել է 1992թ. յունուարին, ինչից յետոյ բոլորը երկրորդ յարկերից իջան նկուղներում ապրելու: Ռմբակոծութեան ժամանակ, որպէսզի փամփուշտները չդիպչեն, թաքնւում էինք աւազի պարկերով կառուցած պատնէշներում ու գետնափոր ապաստարաններում…», պատմում է Կարինէ Պօղոսեանը:

Այդ սարսափելի օրը Կարինէին իր երկու մանկահասակ երեխաների, կեսրայրի ու  հարեւանների հետ միասին գերեվարել ու տարել են տարբեր ուղղութիւններով: «Այն ժամանակ տղաս 3 տարեկան էր, աղջիկս` 1 տարեկան 4 ամսական: Ձեռքիցս խլեցին: Երեխաներին խլելուց յետոյ խելագարի նման գոռում էի: Երբ մեզ գիւղից ոտքով քաշքշելով տանում էին, իմ աչքով արդէն փողոցում տեսայ խոշտանգուած ու մորթուած դիակներ. քանի որ մեր գիւղի ժողովուրդն էր, նոյնիսկ ճանաչում էի: Մի քանի հոգու մահացած եմ տեսել…

Եթէ նոյնիսկ մէկը փորձում էր փախչել, կացիններով խփում էին, գլուխներն էին ջարդում: Դէ զինուած էին: Ձեռքներին ունէին կացին, մի կողմը մուրճի, միւս կողմը` կացնի նման ինչ-որ սուր բանով: Դրանով անխնայ խփում էին ում պատահի: Գիւղում գոռոց, աղմուկ, քաշքշուկ էր…

Նրանք ասում էին` «Ձեզ պէտք է մինչեւ վերջին մարդը ոչնչացնենք, Ղարաբաղը մերն է, դուք պէտք է ոչնչանաք, ոչ թէ տեղափոխուէք. պէտք է ձեզ բոլորիդ ոչնչացնենք, Ղարաբաղը մերն է եւ այստեղ կ՛ապրենք մենք…»:

Անընդհատ հայհոյում էին հայերին: Ասում էին դուք հարամ էք, դուք հայ էք, դուք կեղտոտ էք: Տհաճութեամբ, վերեւից ու թշնամանքով էին նայում», վերյիշելով Մարաղայի կոտորածը` պատմում է Կարինէ Պօղոսեանը:

Կարինէն շատ լաւ է յիշում, որ տեսել է գետնին մորթուած ընկած իր համագիւղացի Վալեային: Նա տեսել է նաեւ Վալեայի ամուսնուն, դստերը` արեան ծովի մէջ: «Մի քիչ վերեւ` դարպասի մօտ, մի մարդ էր մորթուած, չգիտեմ` ով էր, արեան շիթերը դարպասին էին… Այդ պահին այնպէս անզգայացած էի, ցաւ չէի զգում, ուղեղս երեւի չէր էլ աշխատում: Միայն մտածում էի` միեւնոյն է սպաննելու են, միայն շուտ սպաննեն, ոչ մի բան չզգամ: Նոյնիսկ պահ է եղել` հետեւել եմ, որ զէնք վերցնեմ, ինքս ինձ կրակեմ` մտածելով, որ այսպէս գուցէ ամէն ինչ վերջացնեմ», արցունքները կոկորդում խեղդելով` ասում է նա:

«Մեզ հետ մեր գիւղից գերեվարուած շատ մարդիկ են եղել, ոչ միայն մեր պլինտաժից [գիւղացիների կառուցած գետնափոր ապաստարան], այլ նաեւ` գիւղի տարբեր անկիւններից: Ճանապարհին ես տեսայ` ոնց էին կեսրայրիս ու մեր հարեւան մի ծեր կնոջ քաշքշելով տանում: Մենք մինչեւ գիւղամէջ միասին ենք եղել: Ինչ-որ մի տուն էր, որի նկուղային յարկի լուսամուտը գետնի երեսին էր: Նրանց հրել գցել էին փշերի ու մոլախոտերի մէջ ու ասում էին` «Ձեզ պէտք է կրակենք: Այդ նկուղում ձեր տղերքն են: Գոռացէ՛ք, թո՛ղ դուրս գան»: Ինձ քաշելով տարան, ես կրակոց լսեցի: Շրջուեցի, հետ նայեցի, նրանք գետնին ընկած էին: Բայց հետագայում, երբ մերոնք գիւղ են մտել, այնտեղ դիակներ չեն գտել: Չգիտեմ` նրանց սպաննե՞լ են, թէ՞ տարել. մինչ օրս կեսրայրիս մասին ոչ մի տեղեկութիւն չկայ:

Տանելուց յետոյ` այդ նոյն գիշերն ու յաջորդ օրը ցերեկը, բոլորին մի տեղում հաւաքած էին պահում: Անընդհատ զէնքը պահում էին մեզ վրայ ու վախեցնում, որ մեզ կը մորթեն… Յաջորդ օրն ասացին, որ իրենց զոհուած տղաների թաղում է լինելու, ու մեզ բոլորիս պէտք է տանեն նրանց գերեզմաններին մորթեն: Ինձ ու մեր գիւղից մի հարսի չտարան: Թէ տղաներին են տարել` չգիտեմ», վերյիշում է նա:

Կարինէին ու նրա տղային փոխանակել են, իսկ դստերը չէին կարողանում գտնել: Փոխանակումից յետոյ դստեր նկարն ու տուեալներն են տուել, եւ մէկ ու կէս ամիս յետոյ պարզուել է, որ երեխան մանկատանն է: Հետագայում տարբեր դժուարութիւններով` 1 տարի 7 ամիս յետոյ ապացուցուել է, որ մանկատանն իսկապէս Կարինէի երեխան է: 1993թ. հոկտեմբերի 23-ին փոխանակել են, երբ նա արդէն 3 տարեկան էր: «Երեխան ինձ չմօտեցաւ, բնականաբար չէր ճանաչում: Մանկատան դայեակն էր բերել. երեխան նրա ձեռքից էր բռնել, չէր թողնում նրա ձեռքը: Դայեակն ինձ մեղադրում էր, թէ թողել եմ նրան, երեւի կարծում էր` ես եմ յանձնել մանկատուն: Իսկ այդ պահին ես ոչինչ չէի զգում, մտածում էի` ընդամէնը հաշուած րոպէներ են, վերցնելու եմ երեխային ու հեռանամ: Բայց երեխան չէր ուզում ինձ մօտենալ, կպած էր նրան, նոյնիսկ լացեց նրա յետեւից: Երեխան ընդհանրապէս չէր խօսում, իսկ մի քանի օր անց սկսեց ազրպէյճաներէն բառեր ասել: Հետագայում արդէն կամաց-կամաց յարմարուեց: Բայց վախեցած էր. հէնց զինուոր կամ մեքենայ էր տեսնում` գոռում էր», յիշում է Կարինէն:

Կարինէ Պօղոսեանն իր հետ եղած մարդկանցից ոչ մէկին հետագայում չի տեսել: «Թէ իսկապէս տարել են գերեզմաններում մորթել, թէ գնդակահարել են, թէ ինչ են արել` չգիտեմ: Կին էլ կար այնտեղ, երեխայ էլ, երիտասարդ տղաներ էլ»:

Կարինէն Մարաղայում կոտորածի արդիւնքում կորցրել է նաեւ քրոջը` Զարինէ Պօղոսեանին: Պօղոսեանների մայրը` ջարդերից հրաշքով փրկուած Սվեթա Պօղոսեանը պատմում է, որ ապրիլի 17-ին իր ամուսինը գնացել էր Զարինէի ու նրա երեխաների փոխանակմանը: Յետդարձի ճանապարհին նրանք ականի վրայ պայթել են ու վիրաւորուել: Նրանց տեղափոխել են Մարտակերտի հիւանդանոց: Զարինէն ծանր վիրահատութիւն է տարել, ձախ ոտքի թաթը կտրել են, բայց որովայնի շրջանում ծանր վնասուածքի պատճառով մահացել է: Տիկին Սվեթան պատմում է, որ Զարինէին շատ էին տանջել. «Ամբողջ կուրծքը ծխախոտով այրած էր, վզի վրայ դանակով երկու ծակ էին արել: Հարցրեցի` ո՞ւր են ականջօղերդ, ասեց խլել են ու պատռել բլթակները», արցունքներն աչքերին յիշում է նա:

Ազրպէյճանական զինուած ուժերի ստորաբաժանումների իրականացրած ցեղասպանական գործողութիւնների արդիւնքում, ըստ «Հիումըն ռայթց ուոչ» միջազգային իրաւապաշտպան կազմակերպութեան տուեալների, Մարաղայում մնացած 118 խաղաղ բնակիչներից զոհուել է աւելի քան 50-ը, եւս 50-ը` գերեվարուել: Նրանց մի մասը հետագայում փոխանակուել է, իսկ 19 մարաղացու ճակատագիր առայսօր մնում է անյայտ: Մինչ օրս անյայտ կորած են համարւում նաեւ Կարինէի եւ Զարինէի ամուսինները:

Կարինէ ու Սվեթա Պօղոսեանների հետ հարցազրոյցն իրականացուել է «Սովորական ցեղասպանութիւն. Մարաղա.10 ապրիլի 1992» ժապաւէնի նկարահանման շրջանակներում: Թեմայի վերաբերեալ փաստական տուեալներ, ականատեսների վկայութիւններ ու այլ տեղեկութիւններ կարող էք գտնել Maragha.org եւ Karabakhrecords.info կայքերում:

 

 

Նախորդը

«Կամար»-ի Երկեակ Աստղերը` Կամիլա Եւ Արմինէ, Շողշողեցին Երաժշտասէր Հանրութեան Ներաշխարհը

Յաջորդը

Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան Յայտարարութիւնը` Մարաղայի Մէջ Ջարդերու 27-րդ Տարելիցի Առիթով

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?