Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 19-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, շաբաթ, 16 մարտին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց Մապարրան (9-րդ):
Դասաւորման վերջին դիրքը գրաւող ՀՄԸՄ անպայման յաղթանակի մը պէտք ունէր` իր յոյսերը պահել կարենալու եւ Բ. դասակարգին մէջ գոյատեւելու համար:
Սակայն ՀՄԸՄ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց իր հիւրին հետ, եւ Բ. դասակարգին մէջ մնալու իր յոյսերը բաւական դժուարացան` ախոյեանութեան աւարտէն երեք հանգրուան առաջ:
Իր արձանագրած այս հաւասարութենէն ետք ՀՄԸՄ ունեցաւ 14 կէտ, մինչ իրեն ամէնէն մօտիկ մրցակիցը` Նասեր Պար Էլիաս (11-րդ), ունեցաւ 18 կէտ` 5-0 արդիւնքով յաղթելէ ետք Սաժեսին:
9-րդ եւ 10-րդ դիրքերը գրաւող խումբերը, յաջորդաբար` Մապարրա եւ Շապապ Արապի, ունին 20-ական կէտ:
Բ. դասակարգին մէջ մնալու համար ՀՄԸՄ պէտք է իր յաջորդ երեք մրցումներուն ալ յաղթանակ արձանագրէ եւ ապահովէ 23 կէտ, իսկ վերոնշեալ երեք խումբերը պէտք է կրեն երկուքական պարտութիւն եւ արձանագրեն մէկական հաւասարութիւններ, որպէսզի ՀՄԸՄ չփոխադրուի Գ. դասակարգ:
Մապարրայի դէմ տեղի ունեցած մրցումին ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Սեմի Պիաա (22-րդ) եւ Վարդան Սարգիսեան (46-րդ):
Ստորեւ` դասաւորման պատկերը (երկու խումբ կը բարձրանայ Ա. դասակարգ, մինչ վերջին երկու դիրքերը գրաւողները կը փոխադրուին Գ. դասակարգ).
ՅԱՂԹ. | ՀԱՒ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
1.- Պըրժ | 14 | 4 | 1 | 46 |
2.- Շապապ Պըրժ | 13 | 2 | 4 | 41 |
3.- Ահլի Սայտա | 12 | 3 | 4 | 39 |
4.- Ահլի Նապաթիէ | 6 | 7 | 6 | 25 |
5.- Իժթիմահի | 7 | 3 | 9 | 24 |
6.- Նահտա Պար Էլիաս | 5 | 8 | 6 | 23 |
7.- Սաժես | 5 | 7 | 7 | 22 |
8.- Իսլահ Պըրժ Շիմալի | 6 | 4 | 9 | 22 |
9.- Մապարրա | 4 | 8 | 7 | 20 |
10.- Շապապ Արապի | 5 | 5 | 9 | 20 |
11.- Նասեր Պար Էլիաս | 5 | 3 | 11 | 18 |
12.- ՀՄԸՄ | 4 | 2 | 13 | 14 |