Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 18-րդ հանգրուանի ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան չորս ճակատումներ:
ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Սաֆայի մարզադաշտին վրայ մրցեցաւ Սաժեսի դէմ, 5-3 արդիւնքով պարտութիւն մը կրեց անկէ:
ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Սարգիս Ազնաւուր (21-րդ), Սեմի Պիայ (60-րդ) եւ Սերժ Օսքեան (72-րդ):
Օրուան իրաւարարներն էին` Մոհամետ Հատտատ, Ահմետ Համմուտա եւ Ապտելքատեր Ապտալլա, իսկ չորրորդ իրաւարարը` Ահմետ Աուտի:
Իր կրած այս պարտութենէն ետք, ՀՄԸՄ այժմ կը գտնուի դասաւորման վերջին դիրքին վրայ:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ԿԷՏ | |
| 1.- Պըրժ | 43 (34-6) |
| 2.- Շապապ Պըրժ | 41 (40-15) |
| 3.- Ահլի Սայտա | 36 (33-21) |
| 4.- Ահլի Նապաթիէ | 25 (36-39) |
| 5.- Նահտա Պար Էլիաս | 23 (21-21) |
| 6.- Սաժես | 22 (26-32) |
| 7.- Իժթիմահի | 21 (32-30) |
| 8.- Շապապ Արապի | 20 (18-23) |
| 9.- Մապարրա | 19 (16-20) |
| 10.- Իսլահ Պըրժ Շիմալի | 19 (23-26) |
| 11.- Նասեր Պար Էլիաս | 15 (15-32) |
| 12.- ՀՄԸՄ | 13 (27-46) |


