Երէկ Մելպուրնի մէջ (Աւստրալիա) տեղի ունեցող տարուան առաջին` Աւստրալիոյ կրան շլեմի միջազգային մրցաշարքին երրորդ օրը կատարուեցան Բ. հանգրուանի բազմաթիւ մրցումներ:

Ռուսիոյ դրօշին տակ հանդէս եկող աշխարհի դասաւորման մէջ 11-րդ դիրքին վրայ գտնուող ռուսահայ Կարէն Խաչանով (10-րդ` այս մրցաշարքին), հանգիստ յաղթանակ մը արձանագրեց ճափոնցի Եոշիհիթօ Նիշիոքայի դէմ, 6-3, 6-3 եւ 6-3 արդիւնքով, մրցումը տեւեց` 2 ժամ 3 վայրկեան:
Գ. հանգրուանին, Խաչանովի մրցակիցը պիտի ըլլայ սպանացի Ռոպերթօ Պաութիսթա:
Գործող ախոյեան, զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր իր կարգին յաղթանակ մը արձանագրեց անգլիացի Տանիել Իվընզի դէմ:
37 տարեկան Ֆետերեր, յաջորդ հանգրուանին կը մրցի ամերիկացի Թէյլըր Ֆրիցի դէմ:

Գ. հանգրուանին իր տոմսը ապահովեց նաեւ սպանացի Ռաֆայէլ Նատալ:
Ստորեւ Բ. հանգրուանին արձանագրուած երէկուան կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
Մարին Սիլիչ (Խրուաթիա, 6-րդ) – Մաքենզի Մաքտոնալտ (Մ. Նահանգներ) 7-5, 6-7, 6-4 եւ 6-4
Կարէն Խաչանով (Ռուսիա, 10-րդ) – Եոշիհիթօ Նիշիոքա (Ճափոն) 6-3, 6-3 եւ 6-3
Թէյլըր Ֆրից (Մ. Ն.) – Կայել Մոնֆիս (Ֆրանսա, 30-րդ) 6-3, 6-7, 7-6 եւ 7-6
Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 3-րդ) – Տանիել Իվընզ (Անգլիա) 7-6, 7-6 եւ 6-3
Ֆրանսես Թիաֆոյէ (Մ. Ն.) – Քեւին Անտերսըն (Հարաւային Ափրիկէ, 5-րդ) 4-6, 6-4, 6-4 եւ 7-5
Թոմաս Պերտիչ (Չեխիա) – Ռոպին Հաաս (Հոլանտա) 6-1, 6-3 եւ 6-3
Ռաֆայէլ Նատալ (Սպանիա, 2-րդ) – Մեթիու Էպտեն (Աւստրալիա) 6-3, 6-2 եւ 6-2
Նիքոլոս Պասիլաշվիլի (Վրաստան, 19-րդ) – Շթեֆանօ Թրավակլիա (Իտալիա) 3-6, 6-3, 3-6, 6-4 եւ 6-3


