Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը տուաւ շարք մը որոշումներ, հրապարակեց շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը, ինչպէս նաեւ սահմանեց տուգանքներ եւ կախակայումներ:
Շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 30 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ռասինկ – Նըժմէ | 15:00 | Ժունիէ |
| ՇԱԲԱԹ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Ղազիէ – Սալամ Զղարթա | 14:15 | Քֆարժոզ |
| Շապապ Սահել – Ահտ | 16:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Պեքաա Ռիատի – Թրիփոլի | 14:15 | Նեպի Շիթ |
| Սաֆա – Թատամոն Սուր | 14:15 | Պհամտուն |
| Անսար – Ախա Ահլի Ալէյ | 15:00 | Մարզական Աւան |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 30 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Նասեր Պար Էլիաս – Նահտա Պար Էլիաս | 14:15 | Պհամտուն |
| Ահլի Սայտա – Շապապ Արապի | 14:15 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Պըրժ – Իժթիմահի | 14:15 | Ահտ |
| Սաժես – Մապարրա | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| ՀՄԸՄ – Ահլի Նապաթիէ | 14:15 | Ֆուատ Շեհապ |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Պըրժ | 14:15 | Սուր |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| ԿԻՐԱԿԻ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| ՀՄԸՄ – Իրշատ Շըհիմ | 14:15 | Սաֆա |
Նահտա Պար Էլիաս հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, մինչ անոր պատասխանատուներէն Այն Պաալ Մոհամետ Մաանա վեց ամիսով կախակայուեցաւ:
Վեց ամիսով կախակայուեցաւ նաեւ Ամալ Մաարաքէի պատասխանատուներէն Մուսա Թրատ:
Հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանք մը ստացաւ նաեւ Իթթիհատ Հարեթ Նաամէ:
Եունայթըտ Թրիփոլի (աղջկանց ֆութպոլ) երկու միլիոն հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանք մը ստացաւ, անոր կատարած բոլոր մրցումներուն արդիւնքները չեղեալ նկատուեցան, եւ անիկա դասուեցաւ վերջին նախորդ շաբաթավերջին դաշտ չներկայանալուն պատճառով:
Ֆետերասիոնին պատիժներ եւ կախակայումներ սահմանող յանձնախումբը Անսար ակումբը ենթարկեց 2 միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի: Անիկա պիտի վճարէ նաեւ Թրիփոլիի մարզադաշտին կրած նիւթական վնասները (960 ամերիկեան տոլար):
Վերջապէս, Սաֆայի պատասխանատուներէն Եուսեֆ Պաալպեքի վեց ամիսով կախակայուեցաւ:


