ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբի տարեշրջանի երկրորդ մրցաշարքը պիտի ըլլայ Ճատրակը, որ տեղի պիտի ունենայ կիրակի, 25 նոյեմբեր 2018-ին, Ռաուտայի վերանորոգուած Մխիթարեան վարժարանին մէջ:
Ստորեւ կը նշենք մասնակիցներուն տարիքային դասակարգերը.
8 տարեկանէն վար (2010/2011-ի ծնունդ)
10 տարեկանէն վար (2008/2009-ի ծնունդ)
12 տարեկանէն վար (2006/2007-ի ծնունդ)
14 տարեկանէն վար (2004/2005-ի ծնունդ)
16 տարեկանէն վար (2002/2003-ի ծնունդ)
18 տարեկանէն վար (2001-ի ծնունդ)



