Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած բոլոր մրցումներուն արդիւնքները, տուաւ համապատասխան որոշումներ, ինչպէս նաեւ սահմանեց տուգանքներ եւ կախակայումներ:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին կատարուելիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 9 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Նըժմէ – Թատամոն Սուր | 15:00 | Մարզական Աւան |
| ՇԱԲԱԹ, 10 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Պեքաա Ռիատի – Անսար | 14:15 | Նեպի Շիթ |
| Սաֆա – Շապապ Սահել | 14:15 | Պհամտուն |
| Սալամ Զղարթա – Ռասինկ | 14:15 | Զղարթա |
| Ահտ – Ախա Ահլի Ալէյ | 16:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 11 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Թրիփոլի – Շապապ Ղազիէ | 14:15 | Թրիփոլի |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 9 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սուր |
| ՇԱԲԱԹ, 10 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Մապարրա – ՀՄԸՄ | 14:15 | Ահտ |
| Պըրժ – Նահտա Պար Էլիաս | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 11 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Շապապ Արապի – Սաժես | 14:15 | Պհամտուն |
| Նասեր Պար Էլիաս – Շապապ Պըրժ | 14:15 | Խիարա |
| Ահլի Սայտա – Իժթիմահի | 14:15 | Սայտա |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| ՇԱԲԱԹ, 10 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Շարք – ՀՄՄ | 14:15 | Շարք |
Ֆետերասիոնը Ռասինկի պատասխանատու եւ ակումբի գանձապահ Ժորժ Հաննան մէկ ամիսով կախակայեց եւ անոր արգիլեց մուտք գործել դաշտ կամ պատուոյ թրիպիւն:
Թատամոն Սուր եւ Նըժմէ տուգանքի ենթարկուեցան: Առաջինը` մէկուկէս միլիոն լիբանանեան ոսկիով, իսկ երկրորդը` մէկ միլիոն:
Իսկ Բ. դասակարգի կազմերէն Պըրժ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանք մը ստացաւ:
Նոյնքան տուգանք ստացաւ նաեւ ՀՄՄ (Գ. դասակարգ):
Հարուֆ խումբի մարզիկներէն Քասեմ Աթուէ 3 մրցումով կախակայուեցաւ եւ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանք մը ստացաւ:
Իր երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն համար Լուէյզի Զուք Մոսպեհ (ֆութսալ, Ա. դասակարգ) մէկ մրցումով կախակայուեցաւ:


