Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ տեղի ունեցած մրցումներուն Եւրոպայի ախոյեան Եուվենթուս, 1-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց «Օլտ Թրեֆորտ»-ի մէջ` պարտութեան մատնելով Մանչեսթըր Եունայթըտը, շնորհիւ Փաուլօ Տիպուլայի նշանակած կոլին (17-րդ):
Ռէալ Մատրիտ 2-1 արդիւնքով յաղթեց Վիքթորիա Փլզենին, շնորհիւ Քարիմ Պենզեմայի (11-րդ) եւ Մարսելոյի (56-րդ) նշանակած կոլերուն:
Ստրեւ` կու տանք երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ե. ԽՄԲԱԿ | |
| ԱԷՔ Աթէնք – Պայէրն Միւնիխ | 0-2 |
| Այաքս Ամսթերտամ – Պենֆիքա | 1-0 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Հոֆընհայմ – Լիոն | 3-3 |
| Շախտիոր Տոնեցք – Մանչեսթըր Սիթի | 0-3 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Ռէալ Մատրիտ – Վիքթորիա Փլզեն | 2-1 |
| Ա. Էս. Ռոմա – Մոսկուայի բանակայիններ | 3-0 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Եանկ Պոյզ – Վալենսիա | 1-1 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Եուվենթուս | 0-1 |
ՍՏՈՐԵՒ` այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Ֆ. Ք. Պրիւժ – Մոնաքօ | 19:55 |
| Պորուսիա Տորթմունտ – Աթլեթիքօ Մատրիտ | 22:00 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Փ. Ս. Վ. Այնտհովըն – Թոթենհամ | 19:55 |
| Պարսելոնա – Ինթեր Միլան | 22:00 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Լիվըրփուլ – «Կարմիր Աստղ» Պելկրատ | 22:00 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Նափոլի | 22:00 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Կալաթասարայ – Շալքէ | 22:00 |
| Լոքոմոթիւ Մոսկուա – Փորթօ | 22:00 |



