11 հոկտեմբերի 2018-ին կայացել է Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրատ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը:
Քննարկուել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկայ զարգացումներին վերաբերող հարցեր: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել առաջիկայ օրերին շարունակել հանդիպումները:
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ
12 հոկտեմբեր 2018



